Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով

21.05.2024 18:14
763

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո Իրանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինի։ Գնահատականը նա հնչեցրել է Շանհայի համագործակցության կազմակերպության   երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։

Հարցին՝ Ռայիսիի մահվանից հետո կարո՞ղ են Թեհրանի արտաքին քաղաքականության կուրսում այնպիսի փոփոխություններ լինել, որոնք կազդեն Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վրա, Լավրովը պատասխանել է․ «Ես անկեղծորեն որևէ պատճառ չեմ տեսնում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը փոխելու թեման շահարկելու համար»։

Լավրովը հավելել է, որ ՇՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին Իրանի պատվիրակության ղեկավար Մեհդի Սաֆարին հաստատել է Իրանի  հստակ շահագրգռվածությունը՝ մի շարք  նախագծեր  իրականացնելու տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում։ Այդ նախագծերը համաձայնեցրել էին ՌԴ և Իրանի նախագահները։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40