Հնագետներն այս տարի կուսումնասիրեն Ելփին գյուղի տարածքում գտնվող ժայռափոր «Մհերի դուռ»-ը

15.06.2018 21:17
1357

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը իտալացի և ամերիկացի կոլեգաների հետ կուսումնասիրի Վայոց ձորի Ելփին գյուղի տարածքում գտնվող  ժայռափոր կառույցը` «Մհերի դուռ» անվամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հուշարձանը չափագրված չէ, շուրջբոլորը գտնվող հողերի մեծ մասը սեփականաշնորհված են, սակայն այնտեղ տեղեր կան, որ հնարավոր է դեռ ստուգողական պեղումներ իրականացնել: «Կպեղենք, կբացահայտենք, և դուք կտեսնեք ուրարտական ժամանակների Մհերի դռան մի բացառիկ օրինակ»,-ասաց Պավել Ավետիսյանը, հավելելով, որ այդ ժայռը ոտքից գլուխ պետք է աչքի լույսի պես պահել, քանի որ հուշարձանի 90 տոկոսը վնասված է:

«Ժայռի շուրջբոլորն անվերջ բնակեցվել է և ուսումնասիրությունները այդ տարածքում հայտնաբերել են ուրարտական շրջանի, միջին բրոնզեդարյան, երկաթե դարի, վաղ բրոնզի դարի շերտեր: Նման ժայռ կա նաև Վանում: Այն պետք է ուսումնասիրվի և պահպանվի»,-ընդգծեց Պավել Ավետիսյանը:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտն այս տարի հնագիտական պեղումներ կիրականացնի Հայաստանի 29 հուշարձաններում, դրանցից մի քանիսում՝ այս տարի առաջին անգամ: «Այս տարի առաջին անգամ մենք ուսումնասիրություն կիրականացնենք Քարագլուխ հնավայրում, Քոշքում, ինչպես նաև հետազոտությունները կշարունակենք Աղավնաձորում»,-հավելեց Հնագիտության ինստիտուտի տնօրենը: 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01