Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթաց կա․ ՌԴ ԱԳՆ

28.03.2023 17:13
999

Մոսկվան առաջընթաց է արձանագրում Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի մասին լիարժեք համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում եւ ակնկալում է արագ արդյունքի հասնել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների բանակցություններից առաջ։

«Մենք առաջընթաց ենք արձանագրում Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում։ Արդեն տեղի է ունեցել խորհրդակցությունների վեց փուլ։ Ակնկալում ենք հնարավորինս շուտ հասնել ցանկալի արդյունքի։ Սա լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանը, որի ծավալները շարունակում են աճել»,- ասված է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր, քաղաքական երկխոսության բարձր դինամիկան պահպանվում է։ Շփումներ են իրականացվում արտաքին գործերի նախարարությունների, կառավարությունների, խորհրդարանների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ այլ կառույցների ու կազմակերպությունների միջոցով։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կայցելի Մոսկվա, որտեղ բանակցություններ կանցկացնի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

https://news.am/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08