Իրանի համար կարևոր են Հարավային Կովկասի անվտանգությունը և «3+3» ձևաչափը․ Իրանի ԱԳՆ

13.01.2025 14:46
627

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ասուլիսում հայտարարել է, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ անցյալ շաբաթ Ադրբեջան և Հայաստան կատարած այցերը նախապես էին ծրագրված։

«Իրանը կարևոր է համարում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ հարաբերությունները։ Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար կարևոր է, և մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները դրանք ամրապնդելու համար այս կարևոր տարածաշրջանում։ Անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, որոնք հեռու են արտաքին միջամտությունից»,- ընդգծել է  Բաղային։

Նրա խոսքով՝ այս այցը նպատակ ուներ ամրապնդել հարաբերություններն ու քննարկումները այս երկու երկրների հետ՝ վստահ լինելու, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախկին գործընթացները, այդ թվում՝ «3+3» ձևաչափը, կշարունակվեն։ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել այս գործընթացին այս ուղղությամբ ունեցած բոլոր հնարավորություններով։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40