Իրանի Իսլամական Հանրապետությունում եռօրյա սուգ է. «Սյունյաց երկրի» ներկայացուցիչներն այցելել են ԻԻՀ Կապանի գլխավոր հյուպատոսարան

05.01.2024 14:20
848

Հունվարի 4-ի առավոտվանից բազմաթիվ կապանցիներ այցելում են Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոսարան՝ հարգանքի տուրք մատուցելու Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակին:

Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 3-ին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության հերթական տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ:

Երկու պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, վիրավորվել 171-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն:

Կատարված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ամբողջ երկրում:

Հունվարի 5-ին «Սյունյաց երկիր» թերթի և «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի խմբագրության ներկայացուցիչներն այցելել են Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոսարան:

Սամվել Ալեքսանյանը խմբագրակազմի և նշված պարբերականների բազմահազարանոց լսարանի անունից ցավակցություն հայտնեց գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիին և հյուպատոսարանի  ամբողջ աշխատակազմին, ի դեմս նրանց՝ Իրանի եղբայրական ժողովրդին ու մասնավորապես զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն:

Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին տեղեկություններ հաղորդեց ահաբեկչության և դրա հետևանքների վերացման ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվող քայլերի մասին:

Գլխավոր հյուպատոսն իր սրտաբուխ երախտագիտությունը հայտնեց  կապանցիներին և Սյունիքի ողջ բնակչությանը՝ դժբախտության այս օրերին իրենց կողքին լինելու, իրենց մխիթարելու և սատարելու, ինչպես և Իրանի ժողովրդին պատուհասած սուգն ու վիշտը փարատելու համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40