Մուցքի հանքավայրում ոսկու նոր հարուստ հանքերակ է հայտնաբերվել

24.03.2014 14:22
2221

Մուցքի ոսկու հանքավայրում բրիտանական «Orogen Gold» ընկերությունը ոսկու հարուստ հանքերեւակում է հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է «Orogen Gold»-ի պաշտոնական կայքը, նախնական հետախուզման արդյունքով հայտնաբերվել է ոսկու լայն երակ ոչ մեծ խորության վրա: 59.5 մետր խորության վրա հայտնաբերվել է ոսկի 0.42գ/տոննայում, եւ 42մ խորության վրա հայտնաբերվել է ոսկի 0.78գ/տոննայում: Հետախուզման արդյունքները մեծ պոտենցիալ են ստեղծում Մուցքի հանքավայրի առավել լայնածավալ շահագործման համար: Երկրաբանահետախուզական աշխատանքները կշարունակվեն 2014թ. գարնանը:

Հիշեցնենք, որ 2013թ. ամռան վերջին հայտնի դարձավ, որ Մուցքի հանքավայրում բրիտանական «Orogen Gold» ընկերությունը սպասվածից շատ ոսկու պաշարներ էր հայտնաբերել: Արդյունքների համաձայն` 11 մետրանոց հորատման կետում հայտնաբերվել էր ոսկի 5.56 գրամ/տոննայում:
 «Orogen Gold» ընկերության պաշտոնական կայքի համաձայն` 2013թ. հունվարին «Orogen Gold» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Հայաստանում գրանցված «Գեոռեյդ» ՓԲԸ-ի հետ («Georaid») Մուցքի ոսկու հանքի նախագիծն իրականացնելու համար: Երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքն ընդգրկում է 24 քառակուսի կիլոմետր: Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի համաձայն` ՀՀ Մուցքի (Բարձրավան) հանքերեւակումում երկրաբանահետախուզական աշխատանքների համար թույլտվությունը «Գեոռեյդ» ՓԲԸ-ին տրամադրվել է 2010թ., թույլտվության ավարտը 2015թ. հունիսի 30-ն է:

Մուցքը ոսկու բազմամետաղային հանքավայր է: Այն հայտնի է նաեւ Բարձրավան անունով, գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում` Մուցք (Բարձրավան) գյուղից 2,5 կմ դեպի հարավ-արեւելք:
Հետաքրքիր է, որ «Orogen Gold» ընկերությունը շեշտադրում է կատարում միայն ոսկու վրա` անտեսելով մյուս օգտակար հանածոները: Մինչդեռ երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքում նշված է, որ հանքավայրում ոսկուց բացի առկա են պղինձ, կապար, ցինկ, արծաթ, սելեն, տելուր, բիսմուտ, թալիում, ինդիում, կադմիում, գալիում, ծծումբ եւ երկաթ:
Էկոլուր, 5 մարտի 2014թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40