Իրանի  խորհրդարանում իրագործելի են համարել մայրաքաղաքը տեղափոխելու մասին երկրի նախագահի գաղափարը

13.09.2024 16:55
670

Թեհրանից Իրանի մայրաքաղաքի տեղափոխումը միանգամայն իրագործելի է, չնայած այն հանգամանքին, որ այդ գործընթացը բավականին աշխատատար է և միջոցներ է պահանջում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Սեյեդ Ռուհոլլա Մուսավին։

«Մայրաքաղաքի տեղափոխման գործընթացը բավականին աշխատատար է, բարդ, պահանջում է հսկայական միջոցներ, բայց եթե տեղափոխման համար տարածքի համապատասխան նախապատրաստում իրականացվի, ապա դա իրագործելի է»,- ասել է Մուսավին ILNA գործակալությանը տված հարցազրույցում։ 

Նրա խոսքով՝ տրամաբանական կլիներ մի քանի նախարարություններ տեղափոխել այնտեղ, որտեղ կենտրոնացած են պրոֆիլային ընկերություններն ու արտադրությունները, իսկ պողպատի արդյունաբերության օբյեկտները կարող են տեղակայվել ծովին ավելի մոտ, քանի որ դրանք մեծ քանակությամբ ջուր են պահանջում։

Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Նա նշել էր, որ Թեհրանը ներկայում բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40