Իրանի խորհրդարանը հաստատել է նախագահի ներկայացրած կառավարության նոր կազմը

22.08.2024 22:33
753

Իրանի խորհրդարանն այսօր քվեարկել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայացրած նախարարների նոր կաբինետի կազմն ամբողջությամբ հաստատելու օգտին: Այս մասին հայտնում է Mehr-ը։ «Իրանի Մեջլիսը հաստատել է նախարարների նոր կաբինետի բոլոր թեկնածուներին»,- նշում է գործակալությունը։ Մասնավորապես, Աբբաս Արաղչին 244 ձայնով դարձել է Իրանի ԱԳՆ ղեկավար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն 281 կողմ ձայնով ընտրվել է պաշտպանության նախարար, Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմմատին նշանակվել է էկոնոմիկայի նախարար, իսկ Մոհսեն Փաքնեժադը հաստատվել է նավթի նախարարի պաշտոնում։ Նախօրեին Իրանի նախագահը հույս էր հայտնել, որ խորհրդարանը կհաստատի իր առաջարկած բոլոր նախարարներին։ «Հուսով եմ, որ խորհրդարանը վստահության քվե կտա բոլոր նախարարներին»,- ասել էր Փեզեշքիանը։

© factor.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10