ԽՈՒՍՏՈՒՓԻ ՃԻՉԸ

11.06.2020 15:41
1643

Սյունի՛ք, դու միշտ եղել ես օրինակելի, կարգապահ եւ օրինասեր: Ի՞նչ է փոխվել քո հոգեբանության մեջ: Մի լռիր, Սյունիք, լսելի դարձրու խոսքդ բանական:

Սյունի՛ք, մի՞թե բավարար չէին նախնական շրջանում 1-2, իսկ հետո, նաեւ ամենօրյա այն կոչերը, հայտարարությունները, հորդորներն ու խնդրանքները, որոնք միտված էին մեր բոլորիս առողջության պահպանման սուրբ գործին: Դու, քո պողպատյա կամքով հայոց նոր պատմության մեջ մի նոր ոսկե էջ ես բացել, Սյունի՛ք, անցել ես արհավիրքի, մութ ու խավարի մղձավանջային, տատասկոտ ճանապարհով, բազում զոհերի գնով հեռացրել ես ոսոխի հետ սահմանը 180 կիլոմետրով, հերոսաց օրրան Սյունիք: Սովը քեզ ավելի էր ուժեղացրել Սյունիք, մոռացե՞լ ես:

Փառքի, գովեստի, մեծարման արժանի իմ կյանքի դարբնոց, իմ սուրբ սրբոց, լսո՞ւմ ես նորից պատերա՜զմ է` չհայտարարվա՜ծ, առանց փամփուշտի՜, առանց զինվորի խիզախման՛ պատերա՜զմ, որտեղ խրամատ փորելն ու հրասայլի դեմ դիմաց դուրս գալն անիմաստ է: Պատերազմն այս զավթողական չէ, թշնամին հողի խնդիր չունի, չի ճանաչում ոչ ռասսա, ոչ հավատք, ոչ ազգություն, խտրական չէ, հավատացեք, աղքատին ու հարուստին դրել է մի հորիզոնականի վրա, նահանջել չգիտի, հողից հող է թռչում, մոլեգնում աշխարհից աշխարհ:

Սյունի՛ք, դարանակալ թշնամին անտես է ու նենգ, վխտում է ազատ ու անգայթ, չարքի մոլեգնող թեւերով որոնում է ինձ, քեզ, վախից նահանջում, երբ մենակ եմ ու մեկուսացված, համարձակությունը սաստկանում է, երբ փորձում ես ուրախանալ, դառնում է կատաղի, երբ հարազատ բարեկամներով հավերժի ճամփորդ յուրայինիդ դողացող ձեռքերով ու աղիողորմ լացով վերջին հրաժեշտի անհետաձգելի սահմռկեցուցիչ ծիսակատարությունն ես ձեռագրում:

Սյունի՛ք, գիտե՜մ, որ ուժե՜ղ ես, ընդերքդ ոսկի՜ է, ոսկի, գիտե՜մ, որ ծաղկանց աշխարհի գեղեցկուհի ալպիական մանուշակն անհագ սիրով հավատարմագրվել է հենց քո մեղրածոր լանջերին, Սոսիների պուրակին շուք ու հմայք տվող Բասուտա գետի սեւ, կարմիր եւ դեղնավուն պուտերով անզուգական գեղեցկուհի կարմրախայտն իր պարն է բռնել ջրային հայելու վտիտ եւ հազիվ նշմարելի   կոհակներում։

Խուստուփի ամենօրյա շենշող հայացքը պատգամ է տալիս՛ որդի՛ս, այս ի՞նչ դասալքություն է, ի՞նչ ինքնակամություն է, կորցրե՞լ ես բանականությունդ, ուշքի արի, որդիս, անվերապահորեն հետաձգիր քո հաճույքները, սա այն թշնամին չէ, որի դեմ կարող ես ուս ուսի տված կռվել ու ծնկի բերել, նա դարանակա՛լ է, դարանակա՜լ, թաքստոցից գտնում է թույլին ու տկարին, տարեցին ու հիվանդին, որոնք թվում է, թե հեռու են նրանից, բայց չարքը խանդից գայթակղված նրանց ավելի է «սիրում», մի ջնջիր քո կերտած պատմությունը, ուշքի արի, որդի՛ս։

Հավատա որդիս, այս նենգ թշնամուն հաղթել կարող ես, եթե ԾՎԱՐԵՍ քո սեփական ՏԱՆ մեջ, այդժամ նա կհեռանա ու էլի անտես...

Իմ պատգամը քո միջոցով ուղարկիր Արեւիքին, Գանձասարին, Արամազդին ու Իշխանասարին...

Ձեր սրտակից Աստված՛ ԽՈՒՍՏՈՒՓ։

 

Արսեն Գրիգորյան

Սյունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության

                                                                                                                բաժնի պետ                                                                          

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24