7 ավագ դպրոցների համար նոր գույքի ձեռքբերման գումար է հատկացվել

30.09.2021 18:49
44417

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների հաշվին շուրջ 109 մլն 727 հազար դրամ գումար է հատկացվել 7 ավագ դպրոցների նոր գույքի ձեռքբերման համար: Որոշումն ընդունվել է Կառավարության՝ սեպտեմբերի 30-ին կայացած նիստում:

Վերաբաշխվող գումարը նախատեսվում է ուղղել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում վերանորոգվող ավագ դպրոցներին գույքով ապահովմանը` հաշվի առնելով, որ Համաշխարհային բանկի հիմնանորոգման ծրագրով դպրոցների համար նոր լաբորատորիաներ են նախատեսված, սակայն գույքի ապահովում չի նախատեսվել:

Հատկացված միջոցներով նոր ուսումնական գույք կստանան ներքոնշյալ դպրոցները, որոնք կապիտալ նորոգվել են, ըստ անհրաժեշտության՝ նաև վերակառուցվել.

  • ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց,
  • Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց,
  • Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց,
  • ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց,
  • ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց,
  • ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Ակադեմիական վարժարան,
  • ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց:

Վերոնշյալ դպրոցներից Գյումրու Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մնացած դպրոցներինը գտնվում են ավարտական փուլում։

ՀԲ հիմնանորոգման ծրագրում ընդգրկված է նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց վարժարանը, որը, գույքի ձեռքբերումն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին:

Նշենք, որ վերը նշված բոլոր դպրոցները բարելավման համալիր ծրագրերի արդյունքում կունենան ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան շենքային բարենպաստ պայմաններ և լաբորատոր սարքավորումներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40