Իրանի նախագահի «անհամաձայնությունը» Հայաստանի փոխվարչապետի հետ հանդիպմանը

19.02.2024 15:02
747

«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով օտարների ներկայությանը տարածաշրջանում, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ազգերի և կառավարությունների համար», Թեհրանում ընդունելով Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահ Իբրահիմ Ռեյիսին: Այդ մասին հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:

Մհեր Գրիգորյանն Իրանում էր երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով: Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանի համար արժեքավոր եւ կարեւոր է Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը Իրանի իսլամական հանրապետության աջակցությունը: Արդյո՞ք Հայաստանի փոխվարչապետը Իրանի նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությանն առնչվող որեւէ առաջարկ, որ արվել է Արեւմուտքից, դրա վերաբերյալ Իրանի դիրքորոշումը պարզելու համար: Համենայն դեպս ձեւակերպումը,որով արտահայտվել է Իրանի նախագահը, թողնում է տպավորություն, որ նա «անհամաձայնություն» է արտահայտել ոչ թե ընդհանուր իրավիճակի առնչությամբ՝ ինչի վերաբերյալ իհարկե Իրանն իր մոտեցումը արտահայտում է պարբերաբար, այլ շատ կոնկրետ հանգամանքի:

Մինչեւ Իրան մեկնելը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւի հետ, որը սահմանազատման եւ սահմանագծման հարցերի ադրբեջանական հանձնաժողովի ղեկավարն է: Մհեր Գրիգորյանը հետո խորհրդարանում հայտարարել է, որ կա երկկողմ պայմանավորվածություն՝ չհանրայնացնել հանդիպումների բովանդակությունը: Այդպիսի պայմանավորվածությունը կարող է ունենալ երկու պատճառ: Կամ պարզապես «ջենթլմենական» պայմանավորվածություն՝ հանդիպումների հանգամանքը չդարձնել տեղեկատվական գրոհների գործիք կամ առիթ, կամ կա բովանդակային իրապես առարկայական քննարկում եւ չհանրայնացնելու պայմանավորվածությունը այդ քննարկումների առաջընթացին չվնասելու համար է: Սա բոլորովին չի նշանակում, որ այդ բովանդակությունը համաձայնեցված է: Ավելին, դատելով Հայաստանի վարչապետի հայտարարություններից, որ հնչել են փետրվարի 15-ի կառավարության նիստում, Ադրբեջանը չի համաձայնում եւ պատրաստվում է ռազմական էսկալացիայի:

Եթե իհարկե այդ հայտարարությունն էլ միտված չէ չհանրայնացվող աշխատանքի այսպես ասած «քողարկում» անելուն: Իրանի նախագահի հետ հանդիպմանը Հայաստանի փոխվարչապետի արձագանքը, այն մասին, որ Երեւանի համար կարեւոր է Իրանի աջակցությունը, հուշում է, որ Հայաստանը Թեհրանին հավաստիացրել է «թիկունքում չգործելու» մասին: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, դատելով հենց իրանական կողմի հաղորդագրությունից, որ Հայաստանի փոխվարչապետը Իրանի աջակցության կարեւորությունը նշելիս հիշատակել է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաեւ ժողովրդի մասին:

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40