Աշխատաժողով՝ «Միասին Սյունիքի համար»

07.11.2022 12:39
1041

Մասնակիցների քանակով և տարածաշրջանային ծրագրեր ներկայացնելու բազմազանությամբ աննախադեպ էր Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին «Քարավան» հյուրանոցային համալիրում անցկացված «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովը։

Միջոցառմանը մասնակցում էին մարզում ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ։

Կառավարությունն ու միջազգային կառույցները բազմաթիվ ծրագրեր են իրականացնում մարզում, բայց անհրաժեշտություն է ծագել ստեղծել ռազմավարություն, որի շրջանակում կհամակարգվի աշխատանքը, կմեկտեղվեն ջանքերը։ Համենայն դեպս, աշխատաժողովին մասնակցում էր 80-ից ավելի պաշտոնյա, ինչը վկայում է այն մասին, որ մարզի հիմնահարցերի լուծումը բոլորի տեսադաշտում է։ Ըստ ամենայնի՝ կազմակերպիչների նպատակն է ստեղծել պարբերական բնույթ ունեցող  մի հարթակ՝ հետագա համատեղ աշխատանքի, տեղեկատվության փոխանակման, ծրագրերի արդունավետության  չափման, նոր ծրագրերի գեներացման նպատակով։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ՀՀ տեղական կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն իրավիճակի վրա, որ ստեղծվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով՝ «Անվտանգությունից զատ՝ մարդկանց համար ստեղծվել են լրջագույն կենսական և սոցիալական խնդիրներ։ Մանավանդ իրավիճակը սրված է Ներքին Հանդ գյուղում, որը երեք կողմից շրջափակված է հակառակորդի զորքերի կողմից․ կենսական նշանակություն ունեցող ռեսուրսները սահմանափակվել են, նվազել են անասնապահությամբ և դաշտավարությամբ զբաղվելու հնարավորությունները»։

ՀՀ ՏԿ և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տպավորված է աշխատաժողովի ներկայացուցչական կազմով, ասելով՝ «Մայրաքաղաքում նույնիսկ ավելի լայնամասշտաբ միջոցառումներն այս ոգևորությունը չեն առաջացնում, ինչը վկայում էր, որ մեր գործընկերները մեզ հետ միասին կարևորում են Սյունիքը՝ որպես ռազմավարական տարածաշրջան, և կարևորում են հիմնախնդիրները, որ կան Սյունիքում։ Զգացվում է, որ մարզպետարանը և համայնքները նախապատրաստական լուրջ աշխատանքներ են կատարել։ Սա ըստ ամենայնի արդյունավետ համագործակցության հարթակի կվերածվի՝ որը ինչից հետո անել, որ տարածաշրջանում։ Կարծում եմ՝ սա արդեն քննարկումների նյութ կդառնա ավելի նեղ շրջապատում, ասենք մարզպետարանի դահլիճում կամ հենց մարզպետի աշխատասենյակում»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ողջույնի խոսքում նշեց․ Ընդհանրապես համակարգված աշխատանքն ամենակարևորն է, արդյունավետությունը բարձրանում է, երբ համատեղ, միասնական ենք գործում, այլապես առաջնահերթությունները կարող են սահմանվել տարբեր կազմակերպությունների կողմից՝ տարբեր կերպ, և սա առաջացնում է «քաոս» ներդրումային կամ ծրագրային դաշտում, ինչը հանգեցնում է նվազ արդյունավետության»։

Սյունիքի մարզի ռազմավարական ուղղությունները ներկայացրեց մարզպետի խորհրդական Տարոն Ալեյանը, ով ըստ բնագավառների մանրամասնեց դ առկա հիմնախնդիրները:

Այնուհետև հանդես եկան միջոցառմանը ներկա գործընկերները, որոնց ելույթներն ուղեկցվում էին հարց ու պատասխանով: «Միջազգային կազմակերպություններին ևս անհրաժեշտ է իմանալ, թե որ տարածքում պետությունն ինչ ծրագիր է իրականացնում,- ասաց ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչը,- շատ կարևոր է հենց տեղեկություն ստանալ առաջին աղբյուրից՝ պետական կառույցներից: Օրինակ, եթե գյուղատնտեսության ոլորտում մի կազմակերպություն համայնքում ոռոգման ծրագիր է իրականացնում, մյուսը՝ ագրոպարենային, լավ կլիներ, որ այդ երկու կազմակերպությունը կենտրոնացնեին իրենց ուժերը, այդ դեպքում ծրագիրն ավելի արդյունավետ կլինի»:

Ամփոփելով աշխատաժողովի արդյունքները և երախտագիտություն հայտնելով գործընկերներին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նկատեց, որ հաջորդ աշխատաժողովը, անկասկած, այլ ձևաչափ կունենա՝ նախ կնշվի արվածի մասին, հետո կնախատեսեն անելիքները:

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34