Հայտարարություն մրցույթի մասին

13.09.2018 19:49
1242

Մրցույթի համարը  219/18

Պատվիրատուն` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար Գորիսի ադմինիստրատիվ շենքի ջեռուցման համակարգի շինմոնտաժային աշխատանքների ձեռքբերման գնման պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Աշխատանքների կատարումն անհրաժեշտ է իրականացնել պայմանագրի երկկողմանի ստորագրման պահից 3 ամսվա ընթացքում: Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի մատակարարների/կապալառուների եւ երրորդ կողմի աշխատանքներ (ծառայություններ մատուցողի) կատարողի ներգրավման քաղաքականության պահանջների: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` Տեխնիկական առաջարկ, Մասնագիտական փորձառություն, Ֆինանսական միջոցներ, Աշխատանքային ռեսուրսներ, Որակավորում, կապալառուի գնահատման ստուգաթերթիկ: Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի համար վճարումը կիրականացվի Կատարողին առաջարկվող պայմանագրի նախագծում սահմանված կարգով:

Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչեւ սույն մրցույթի հայտերի (տեխնիկական եւ տնտեսական առաջարկ) բացման նիստը։ Ընդ որում, փաստաթղթային ձեւով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձեւով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձեւով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձեւով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ Մրցույթի առաջարկները (տեխնիկական, տնտեսական) անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2018թ սեպտեմբերի 28-ը, ժամը 11:00, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ Տեխնիկական առաջարկն ուսումնասիրելուց եւ հաստատելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է հրավեր գնային առաջարկները ներկայացնելու համար: Հայտերի (տեխնիկական, տնտեսական առաջարկների) բացումը տեղի կունենա քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, 2018թ. Սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին։ Մասնակիցների Տնտեսական հնարավորությունների, Տեխնիկական փորձի, Տեխնիկական միջոցների, Անձնակազմի, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձի, կապալառուի գնահատման ստուգաթերթիկի վերաբերյալ պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար մասնակիցները հայտով (տեխնիկական, տնտեսական առաջարկ) պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների գծով մասնագետ Ա. Նիկոլայանին։

Հեռախոս` 0284 50022

Էլ. փոստ [email protected]

Պատվիրատու` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ

armtimes.com

 

 

 

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12