ՀԱՆԴԻՊՈւՄ «ԻԶՄԻՐԼՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

08.08.2024 15:21
706

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն օգոստոսի 7-ին հյուրընկալել էր «Իզմիրլյան հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանին և փոխտնօրեն, ծրագրերի իրականացման ղեկավար Բաբկեն Բաբայանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի` դեռևս 2004 թվականից նախաձեռնած և իրականացվող «Մեղրի քաղաքի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը, որը նպատակ ունի պահպանել և վերականգնել քաղաքի մշակութային ժառանգությունը:

Արդեն մեկնարկել է Փոքր թաղի մի մասի վերականգնումը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ենթածրագրով՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակներում իրականացվում է փողոցների սալիկապատում, զբոսաշրջային ցուցանակներով կահավորում, լուսավորման, խմելու ջրի, ոռոգման ու կոյուղու համակարգի հիմնում և այլ աշխատանքներ։

Խ․ Անդրեասյանը նշեց, որ արժևորում է համագործակցությունը «Իզմիրլյան հիմնադրամ»-ի հետ,որի առաքելությունը Փոքր թաղի պատմական միջավայրի վերականգնումն ու Մեղրին զբոսաշրջային ներուժի զարգացման կենտրոն դարձնելն է:

Խ.Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ա. Չոբանյանին և Բ. Բաբայանին` կատարած այցի և սերտ համագործակցության համար:

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40