Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով

11.05.2021 14:32
1228

Ադրբեջան այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների լուծմանը։

Ռուսաստանն ակնկալում է, որ որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզներն Ադրբեջանին հանձնելու, գերիների փոխանակման և Ղարաբաղի խնդրով այլ հումանիտար հարցերի լուծումը կարագացվի։ Այս մասին Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է ականապատ տարածքների քարտեզներին, մենք սկզբունքորեն կողմ ենք, որ հումանիտար նշանակություն  ունեցող բոլոր հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որեւէ նախապայմանի։ Ես նկատի ունեմ և՛ զոհվածների մարմինների վերադարձը, և՛ անհետ կորածների որոնումը, ռազմագերիների վերադարձը և այն խնդիրների կարգավորումը, որոնք, ինչպես ընդունված է ասել, կապված են պատերազմի հետևանքներին, տվյալ դեպքում ՝ ականների հետ», - ասել է Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նա նաև նշել է, որ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցը քննարկել է մի քանի օր առաջ Երևանում։ Լավրով հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ առաջին նախնական քայլերն արվել են։

«Ես դրանց մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Ակնկալում ենք, որ այդ գործընթացն էապես կարագացվի և թույլ կտա խնդիրը լուծել ամբողջությամբ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը Բաքու է մեկնել երեկ` մայիսի 10–ին։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, հանդիպել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։



armeniasputnik.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25