«Սյունյաց երկիր» թերթի ընթերցողներին, syuniacyerkir.am կայքի հետեւորդներին

01.01.2019 12:12
1986

Սիրելի հայրենակիցներ

Նոր տարվա հրաշալի այս օրը ձեզ ենք հղում մեր սրտաբուխ եւ ջերմ շնորհավորանքն ու բարեմաղթությունը:

Յուրաքանչյուրիդ՝ քաջառողջություն, անձնական երջանկություն, բոլոր իղձերի, երազանքների եւ ծրագրերի իրականացում:

Ամանորն առիթ է եւս մեկ անգամ ձեզ փոխանցելու մեր երախտագիտությունը:

Չլինեիք դուք, չլիներ ձեր աջակցությունը՝ այս տեսքով չէին լինի ո՛չ թերթը, ո՛չ կայքը:

Ձեր այդ վերաբերմունքը պարտավորեցնող ու պարտադրող է:

Այսուհետ եւս ամեն ինչ անելու ենք, որ արդարացնենք ձեր հույսերն ու սպասելիքները:

Հավատացնում ենք՝ «Սյունյաց երկիրն» այսուհետ եւս լինելու է մեր հանրապետության պահանջված ու սպասված լրատվամիջոցների շարքում, լինելու է մեր ժամանակի ճշմարիտ վավերագրողը Սյունյաց աշխարհում:

Հավատացնում ենք՝ այսուհետ նույնպես մեր հրաշք լեռնաշխարհը ներկայացնելու ենք ամենայն պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ:

Հավատացնում ենք՝ ապագայում եւս «Սյունյաց երկիրը» լինելու է յուրաքանչյուրիդ հարթակն ու խոսափողը, յուրաքանչյուրիդ բարեկամն ու գործընկերը:

Եվ ընդհանրապես՝ մենք բոլոր նրանց հետ ենք, ովքեր իրենց գործունեությամբ, իրենց լիազորությունների, իրենց հնարավորությունների սահմանում նեցուկ են սյունեցուն, սյունեցու հիմնարար իրվունքներին  ու ազատություններին, ովքեր հարգում են մեր լեռնաշխարհի բնակիչների արժանապատվությունը եւ երկրամասը չեն դիտում իբրեւ արոտավայր կամ իրենց անձնկան շահերի սպասարկման տիրույթ:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:

«Սյունյաց երկիր»

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25