Տեղ համայնքում ադրբեջանցիները ավարտել են ինժեներական աշխատանքները, լուրջ սարքավորումներ են տեղադրել. Tert․am

25.06.2021 17:12
1333

Տեղ համայնքում ադրբեջանցիները սահմանագծի երկայնքով ավարտել են ինժեներական աշխատանքները։ Եկած օրվանից ինտենսիվ սկսել են պաշտպանիչ խրամուղիների կառուցումը, բետոնից պատնեշներ են տեղադրել։ Հիմա աշխատանքներ չեն տարվում, հավանաբար ավարտին են հասցրել։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Մեր տեսանելի հատվածում իրենք արել են այն ամենը, ինչը իրենց անհրաժետ է, այս պահին լուրջ տեխնիկական աշխատանքներ չեն արվում։ Սահմանային հեռավորությունը սկսվում է 200 մ-ից մինչև 1-2 կմ։ Նոր միջադեպեր դեռևս չեն գրանցվել, նախկինում գիտեք` ինչ խնդիրներ կային անասուններ գողանալու հետ կապված։ Խոտհունձի սեզոն է, գյուղացիները շուտով սկսելու են բերքահավաքը, այս առումով, եթե խնդիրներ առաջանան, կդիմենք սահմանապահներին և խաղաղապահներին։ Ադրբեջանցիների տիրապետության տակ մնացած հատվածները չեն մշակվում, էդպես ամայի էլ անցել է»,- ասել է Շադունցը։

Խոսելով բնակչության շրջանում լարվածության և անհանգստության մասին՝ Շադունցը նշեց՝ որպես այդպիսին՝ վախ չկա. «Լարվածություն լինում է, մարդիկ կան, ում դաշտը ավելի մոտիկ է ադրբեջանցիներին, իրենք ավելի շատ մտահոգություն ունեն, որ այդ հատվածի անվտանգությունը ապահոված լինի։ Նման հարցերում գյուղի երիտասարդությունը նույնպես օգտակար է լինում, առաջին բանակային կորպուսը ևս օպերատիվ արձագանքում է»։

Համայնքի ղեկավարը նշել է, որ ադրբեջանցիները գերիշխող դիրքերում են կանգնած՝ սարերի վրա, և դիտարկման հետ կապված որևէ խնդիր չունեն։

«Այնպիսի ժամանակակից տեխնիկա է գործում, որ ցանկացած պահի կարող են տեսնել, թե օրինակ՝ Տեղ համայքնի ղեկավարը իր աշխատասենյակում ինչ է անում»,- հավելել է Ներսես Շադունցը։

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25