Ուսուցիչները հեռավար եղանակով սովորում են՝ ինչպես հեռավար դասընթաց իրականացնել․ դիմել է 4,000 ուսուցիչ, ընտրվել 420-ը

24.03.2020 18:24
1034

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Հայաստանի ուսումնական հաստատությունները կրթությունը հեռավար են անցկացնում։ Էլեկտրոնային հարթակները, գործիքները եթե աշակերտների համար հասկանալի են, հեշտ կիրառելի, ապա ուսուցիչներից շատերի համար՝ բարդ ու անհասկանալի։ Հենց այս նպատակով էլ այսօր իրականացվում են վերապատրաստումներ՝ հեռավար դասընթաց կազմակերպելու հմտություններ փոխանցելու համար։

Ինչպես պատմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Պողոսյանը, ծրագրի հայտարարությանը, որն օրերս են տեղադրել համացանում, արձագանքել եւ հայտ են ներկայացրել մոտ 4000 ուսուցիչներ։ Ընտրել են միայն 420-ին։ Նրանց, որոնք առաջինն են դիմել։ Ընդ որում՝ նրանցից 90-ը Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։

Քիչերին ընտրելու պատճառը կենտրոնի ռեսուրսները չբավարարելն է։ Ընտրված բոլորուսուցիչները բաժանվել են խմբերի եւ արդեն մարտի 20-ից սկսել դասընթացը։ «Հեռավար եղանակով ուսուցիչներին սովորեցնում ենք՝ ինչպես կարելի է հեռավար եղանակով դասընթաց իրականացնել»,- նշեց Պողոսյանը։

Դասընթացի ընթացքում սովորեցնում են թեմաներ տեղադրել, հանձնարարություններ տալ, ստեղծել թեստեր, այնուհետեւ ստուգել դրանք, հասկանալ, թե աշակերտները որքանով ըմբռնեցին նյութը։ Մանկավարժները ծանոթանում են նաեւ այլ տարատեսակ գործիքների։

Ընդհանրապես այս կուրսը տեւում է 3 շաբաթ, սակայն իրավիճակից ելնելով՝ կրճատվել է՝ դառնալով 2 շաբաթ։

Պողոսյանի խոսքով՝ այս օրերին ուսուցիչներից շատերն են դժվարանում, քանի որ ի սկզբանե նախատեսված չէր հեռավար կրթության անցումը բոլոր դպրոցների եւ աշակերտների համար։ Փորձնական տարբերակով այն կիրառվել էր սակավ կրթական հաստատություններում, որտեղ ուսուցչի պակաս կար։ Այս ծրագրի համար դեռեւս աշխատանքներ պետք է իրականացվեին, սակայն արտակարգ դրությունն արագացրեց տեմպերը։

«Մենք փորձում ենք ամեն ինչ անել՝ մեթոդաբանական օգնություն ցույց տալու համար»,- ընդգծեց Պողոսյանը՝ հավելելով, որ այս օրերին իրենց մոտ զանգերի, նամակների պակաս չի լինում․ հետաքրքրվում են՝ այս կամ այն պլատֆորմը, գործիքն ինչպես օգտագործել։

Այսօր armedu.am կայքն առաջարկում է կրթական նյութեր, հեռավար տարբերակով դասընթաց իրականացնելու գործիքներ եւ հարթակներ, առկա ցանկն էլ դեռեւս սպառիչ չէ, այն կավելանա։

Հարթակն ազատ է, գրանցվելու կարիք էլ չկա, այնտեղ առկա են տարբեր ռեսուրսներ՝ մի մասը բացարձակ ազատ, որոշներն էլ պահանջում են պարզ գրանցում՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե եւ վերջ։ Այդպիսով՝ դիմողներն էլեկտրոնային հասցեին կստատան համապատասխան կոդերը եւ կկարողանան մուտք գործել։ Ուսուցիչն ինքը կարող է ընտրել՝ որ հարթակից օգտվել։

Վերապատրաստման կուրսն այս պահին շարունակվում է, ավարտելուց հետո՝ նախատեսում են այլ խմբերի հետ եւս անցկացնել դասընթացը։

armtimes.com

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09