Արցախը հենց Վիտալի Բալասանյանի պես մարդիկ են՝ իրենց կերպով, տեսակով, առավելություններով ու թերություններով. Միքայել Մինասյան

29.02.2020 19:28
1105

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի գալիք նախագահական ընտրություններին: Նա մասնավորապես դիմել է Արցախում բնակվող կամ տարբեր ծրագրեր իրականացնող իր բոլոր ընկերներին՝ նշելով, որ եկել է ժամանակը պաշտպանելու պաշտպաններին, սատարելու համահայկական երազանքի պահապաններին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արցախը մեր ժողովրդի հավաքական երազանքի մարմնացումն է: Սա պաթետիկ բառերի հետևում թաքնվելու փորձ չէ, ոչ էլ՝ ալեգորիաներով ոչինչ չասելու ոճ։ Ասվածը կարելի է հիմնավորել, այդ թվում՝ քաղաքատնտեսական կատեգորիաներով:

Արցախը 21-րդ դար մեր անցաթուղթն է, գոյության իրավունքը և մեր լավագույն որակների լակմուսը։ Արցախը ռեալ պոլիտիկի հետ մեր միակ կապն է։ Հենց նրա շնորհիվ մեզ հետ հաշվին են նստում, մենք մեզանից ինչ-որ բան ենք ներկայացնում տարածաշրջանում և աշխարհում։

Այսօր, երբ Հայաստանում համատարած ու համապետական քաոս է ու աղմուկ, Արցախն է ֆիլտրում կարևորն ու անկարևորը։ Եթե չլիներ Արցախը, կպարզվեր, որ ռեստորանում ՀԴՄ չտրամադրած ազատամարտիկ-գործարարը մեր երկրի համար ավելի վտանգավոր թշնամի է, քան Ալիևն ու նրա Ադրբեջանը։ Եթե չլիներ Արցախը, կպարզվեր, որ երկիրը պահողը ոչ թե զինվորն է, այլ սոցցանցերում ստատուս գրողը։ Ցանկը՝ շարունակելի։

Շուտով Արցախում ընտրություններ են։ Դրա կարևորության մասին գրեթե չի խոսվում։ Երևանում այն դիտում են որպես ներհայաստանյան վերջին զարգացումների շարունակություն, նոր իշխանության ազդեցության հաստատում, Ստեփանակերտում՝ դերակատարման ավելացման կամ երկար պահված ռևանշիզմի նոր շանս։ Մինչդեռ հասկանալի է, որ սա ևս մեկ քաղաքական փոփոխություն չէ ամենևին։ Նժարին ավելին է, քան պարզապես իշխանափոխությունը։

Արցախը միայն պետություն չէ դասական ընկալմամբ: Արցախը մեր միջնաբերդն է: Նրա ամրությամբ կկարողանանք գոյատևել ու նվաճել ապրելու մեր իրավունքը կամ ֆիզիկապես կանհետանանք։ Արցախը մեր ընթացքն է՝ մեր երազանքի ճանապարհը, որ պետք է պաշտպանել:

Այսօր էլ մեր շուրջ ապրում են մարդիկ, ովքեր ոչինչ չեն խնայել այդ երազանքը պաշտպանելու համար ու կրկին պատրաստ են պաշտպանել: Այդպիսին է Վիտալի Բալասանյանը։ Ով լավ գիտի Արցախն ու նրա գեներալներին, վստահ կասի` Արցախը հենց Վիտալի Բալասանյանի պես մարդիկ են՝ իրենց կերպով, տեսակով, առավելություններով ու թերություններով: Հիմա հարկ կա ընտրելու Արցախը, ընտրելու Վիտալի Բալասանյանին:

Դիմում եմ նաև Արցախում բնակվող կամ տարբեր ծրագրեր իրականացնող իմ բոլոր ընկերներին։ Եկել է ժամանակը պաշտպանելու պաշտպաններին։ Եկել է ժամանակը սատարելու համահայկական երազանքի պահապաններին:

Հ.Գ. լուսանկարում բացառիկ հայ արվեստագետ, հայկական սիմվոլիզմի լեգենդ Վալենտին Պոդպոմոգովի «Սումգայիթյան տիրամայր» կտավն է: Արցախի ապագայի մասին խոսելիս միշտ պետք է աչքի առաջ ունենալ այս կտավը, քանի որ այն հրաշալի կերպով արտացոլում է, թե ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե չլինեին ռեալ մարդիկ, որոնք ոչ թե միայն խոսում, այլև գործում էին, եթե չլինեին հերոսներ, եթե չլինեին «վիտալիբալասանյաններ»:

Հ.Գ.Գ. Կտավը՝ «Սումգայիթյան տիրամայր», յուղաներկ, 110/70, մասնավոր հավաքածու»:

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11