ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐ ՄՏՑՆԵԼ ԿԱԼԱՆԱՎԱՅՐ

11.08.2018 13:42
1708

Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ ամիս է՝ ձերբակալված է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։ Պատճառը Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու հանգամանքն է, որի մասին ցուցմունք էր տվել տուժողը՝ Հարությունովը, բայց հետո փաշմանել ու հետ էր վերցրել ցուցմունքը։ Էդուարդ Բաբայանն այժմ պահվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Փաստաբաններն ու ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները տևական ժամանակ է՝ պայքարում են Բաբայանի ազատ արձակման, կալանքը՝ որպես խափանման միջոց փոխելու ուղղությամբ, բայց ապարդյուն։ Բաբայանը ոչ մի կերպ չի խոստովանում այն, ինչի մեջ մեղադրվում է, քննիչներն էլ ապացույցներ ունեն հակառակի մասին, բացի այդ, ասում են, որ «Օլիմպավանում», որտեղ տեղի է ունեցել դեպքը, տեսախցիկներ են եղել, սակայն պաշտպանական կողմը դեպքից հետո վերացրել է այդ տեսախցիկների տեսագրությունը, այսինքն՝ ոչնչացրել է ապացույցները։

Մենք տեղեկացանք, որ Բաբայանի կալանավորումից հետո Գագիկ Ծառուկյանը իր միջոցներով օդորակիչներ է փորձել ուղարկել «Վարդաշեն» ՔԿՀ, որպեսզի դրանք տեղադրվեն թե՛ Էդուարդ Բաբայանի, թե՛ մյուս կալանավորների խցերում, քանի որ ամռան այս տապին կալանավայրում շոգն ուղղակի անտանելի է։ Ճիշտ է, օդորակիչներ ուղարկելու առիթը Բաբայանի՝ այնտեղ գտնվելն էր, և Ծառուկյանը ցանկացել է իր թիկնազորի պետի համար քիչ թե շատ տանելի պայման ապահովել բանտում, բայց որպեսզի չստացվի՝ միայն Բաբայանի համար է նման «արտոնյալ» պայման ապահովվում, Ծառուկյանը որոշել է մյուս խցերը ևս օդորակիչով ապահովել։ Ընդ որում, խոսքը ոչ թե պատի մեջ ամրացվող օդորակիչների ամսին է, այլ գետնին տեղադրվող և ջրով հովացնող, այսինքն՝ պատ ծակելու և լրացուցիչ աշխատանք կատարելու կարիք չէր առաջանա։

Բայց ՔԿՀ ղեկավարությունը թույլ չի տվել։ Ծառուկյանն այս հարցով դիմել է արդարադատության նախարարին, սակայն նախարար Արտակ Զեյնալյանը ևս մերժել է նրան, ասել է՝ թող բավարարվեն այն պայմաններով, որն ապահովում է քրեակատարողական հիմնարկը կալանավորների համար։ Իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ն, բնականաբար, կալանավորների համար օդափոխման բավարար պայմաններ չի ապահովում, և խցերում ուղղակի անտանելի տոթ է և շոգ։ Էդուարդ Բաբայանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը Hraparak.am-ի հետ զրույցում օդորակիչների մասով նախ ասաց․ «Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի»։ Ապա ավելացրեց․ «Բայց էդտեղ որևէ վատ բան չեմ տեսնում, ասենք՝ ի՞նչ վատ բան է, եթե մարդու մտքով անցել է օգնի, որ մարդիկ էս շոգի պայմաններում մի քիչ ավելի լավ զգան իրենց»։

Ինչ վերաբերում է ապացույցները ոչնչացնելուն, Մելքոնյանն ասաց․ «Դա իրականության հետ որևէ աղերս չունի, դեռևս դեպքից մեկուկես ամիս առաջ էդ տեսագրող սարքավորումները հանվել են, որովհետև չեն աշխատել, և դա ոստիկաններն են պարզել։ Զովունիում ինչ-որ դեպք է եղել, ոստիկանները եկել խնդրել են, որ էդ տեսաձայնագրությունները նայեն, բացել տեսել են, որ չեն աշխատում, և ոստիկանության համապատասխան աշխատակիցներ կան, որոնք դրանց ականատես են։ Դրանից հետո «Օլիմպավանի» տնօրինությունը հանել է, որ փոխարինի դրանք նորով, բայց դեռևս փոխարինած չի եղել։ Դա եղել է դեպքից մեկուկես ամիս առաջ։ Մենք շատ կուզենայինք, որ էդ տեսագրությունները իրականում եղած լինեին, որ էդ ամեն ինչին վերջ կդրվեր, գոնե էդ պարագայում արդեն կիմանայինք ճշմարտությունը։ Բայց հիմա ի՞նչ անենք, որ էդպես է եղել»։ Ի դեպ, Բաբայանի փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալին վերջապես հարցաքննել են։ «Էդուարդ Բաբայանի ծննդյան օրը՝ օգոստոսի 9-ին, եկել և հարցաքննել են»,-ասաց նա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

 

 

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22