Իրանի նախագահն իր ժողովրդին կոչ է արել համախմբվել․ հակամարտությունը շարունակվում է

16.06.2025 14:35
688

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դատապարտել է իսրայելական գործողությունները, որոնք թիրախավորել են իրանցի հրամանատարներին, գիտնականներին և խաղաղ բնակիչներին՝ դրանք բնորոշելով որպես «պետական հովանավորչությամբ ահաբեկչություն»։ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է Մեջլիսի նիստի ընթացքում, հաղորդում է IRNA-ն։

«Թշնամին չի կարող մեզ ոչնչացնել՝ չարաշահելով հարվածները, սպանությունները և ահաբեկչությունները։ Ամեն մի հերոսի վայր ընկնելուց հետո հարյուրավոր նոր հերոսներ են բարձրացնում դրոշը։ Նրանք կկանգնեն այդ դաժանության, դավաճանության ու հանցագործությունների դեմ։ Մեր ժողովուրդն արդեն ապացուցել է, որ զերծ է նման դավից»,- ասել է նախագահը։

Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանը երբեք չի եղել հարձակվող կողմն ու այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է ներքին միասնություն։ «Մենք հարձակվող չենք։ Այսօր, երբ մեր տարածաշրջանը լցված է սպառնալիքներով, մեզ պետք է համախմբվածություն։ Մեր բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դնել ու մի բռունցք դառնալ ընդդեմ այս ցեղասպան ոտնձգության», – նշել է նա։

Դիպելով Իրանի միջուկային քաղաքականությանը՝ նախագահը վերահաստատել է, որ Թեհրանը չունի միջուկային զենք արտադրելու նպատակ։ «Գերագույն առաջնորդի հստակ ցուցումով՝ մենք ենք սկսել բանակցությունները։ Եվ նրա ուղենիշներին հավատարիմ՝ մենք չենք հետապնդում ատոմային ռումբ ունենալու քաղաքականություն։ Սա է մեր հավատքն ու դիրքորոշումը», – ասել է Փեզեշքիանը՝ ընդգծելով, որ ցանկացած քաղաքական գործիչ, որը հակասում է այդ ուղեգծին, «տեղ չունի Իսլամական Հանրապետությունում»։

Նա նշել է, որ Իրանը ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու լիարժեք իրավունք։ «Մենք իրավունք ունենք օգտագործել միջուկային էներգիան ու իրականացնել գիտական հետազոտություններ՝ հանուն ժողովրդի բարօրության։ Եվ որևէ ուժ իրավունք չունի խլել այդ իրավունքը մեր ձեռքից»,- հայտարարել է նախագահը։

Իրավապահների և գիտնականների սպանությունները Փեզեշքիանը անվանել է «ահաբեկչական գործողություններ», որոնց աջակցել է ԱՄՆ-ը՝ թույլ տալով Իսրայելին խախտել Իրանի ինքնիշխանությունը։ «Մենք չենք սկսել այս պատերազմը։ Մեր հրամանատարներն ու գիտնականները սպանվել են ահաբեկիչների ձեռքով»,- ասել է նա՝ ընդգծելով, որ եթե չլիներ Իրանի հրթիռային զսպող հզորությունը, Իսրայելի հարձակումները կշարունակվեին անպատիժ։

Հունիսի 13-ի գիշերը լույսը չբացված Իսրայելը հարվածել է Իրանին։ Չորրորդ օրն է Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունները շարունակվում են։ Իսրայելի հարվածներից զոհվել են Իրանի ռազմական ղեկավարության մի շարք անդամներ։ Իսրայելի թիրախում Իրանի միջուկային օբյեկտներն են։

Իսրայելի հարձակման հետևանքով Իրանում զոհվել է ավելի քան 220 մարդ, այդ թվում՝ զինվորականներ, գիտնականներ, ինչպես նաև կանայք և երեխաներ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22