Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ցուցարարները մարդկանց սպանելու համար ստացել են 3500 դոլար

15.01.2026 15:39
515

Իրանում ցուցարարները օրեր շարունակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մարդկանց սպանելու համար ստացել են 3500 դոլար, մեքենաներ այրելու համար՝ գրեթե 1500 դոլար, իսկ ոստիկանական բաժանմունքները հրկիզելու համար՝ մոտ 500 դոլար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։

«Մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ Միացյալ Նահանգները, սիոնիստական ​​ռեժիմը (խմբ․՝ նկատի ունի Իսրայելը) և նրանց որոշ դաշնակիցներ ստեղծել են կենտրոն՝ անջատողականներին և ահաբեկիչներին օգնելու համար։ Նրանք նույնիսկ սահմանել են Իրանում ավերածությունների համար փոխհատուցում», - ասել է նախարարը՝ մեջբերելով նշված գումարային տվյալները։

Ազիզ Նասիրզադեի խոսքերն է մեջբերել Իրանի պետական ​​հեռարձակող ընկերությունը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը մի քանի շաբաթ ցնցած ցույցերն իրականացվել են «դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից», որոնք հարձակվել ու կրակել են ոստիկանների և իրավապահների վրա։ «Նրանք ողջ-ողջ այրել են ոստիկանների, գլխատել են նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական մարդկանց վրա։ Արդյունքում երեք օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ թե ցուցարարների դեմ»,- ասել է նա։ Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ այդ «ահաբեկիչների» նպատակը մեկն է եղել՝ ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։ Արաղչին կատարվածի համար մեղադրել է Իսրայելին՝ նշելով, որ տեղի ունեցածն իսրայելական ծրագրի մաս է եղել։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34