Իրանի պատերազմը քննադատելու համար աշխատանքից հեռացած Քենթը հայտարարություն է արել Խամենեիի և Լարիջանիի մասին

19.03.2026 16:49
415

Ջո Քենթը, ով այս շաբաթ հրաժարական է տվել ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնից, հարցազրույց է տվել հայտնի պահպանողական մեկնաբան Թաքեր Կառլսոնին, ով հայտնի է Իրանի դեմ Դոնալդ Թրամփի սկսած պատերազմի նկատմամբ իր քննադատական վերաբերմունքով։

Ինչպես հաղորդում է «BBC»-ն, Քենթը հայտարարել է, թե ամերիկա-իսրայելական այն գործողությունը, որի հետևանքով փետրվարի 28-ին սպանվեց Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, «վերջին բանն էր, որ մենք պետք է անեինք»։

«Նա զսպում էր նրանց միջուկային ծրագիրը, նա թույլ չէր տալիս նրանց միջուկային զենք ձեռք բերել»,- պարզաբանել է Քենթը։ «Եթե նրան հեռացնեք, եթե նրան ագրեսիվ կերպով սպանեք, մարդիկ կհամախմբվեն այդ ռեժիմի և հաջորդ այաթոլլայի շուրջ, և ես կարծում եմ, որ հենց դա էլ տեղի է ունենում՝ հիմնվելով նրա որդու վերաբերյալ ունեցած բոլոր տվյալների վրա»,- հավելել է նա։

Քենթը նաև նշել է, որ Իրանի Անվտանգության խորհրդի սպանված քարտուղար Ալի Լարիջանին բանակցող էր, ով ձգտում էր «մեզ համար ձեռնտու գործարք» կնքել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40