GPT-4o․ ChatGPT-ի նոր մոդելը ավելի լավ է խոսում հայերեն, քան երբևէ

14.05.2024 10:21
1015

«Դուք հիմա կարող եք փորձել մեր նոր մոդելը՝ GPT‑4o-ն։ Այն ավելի արագ է, քան GPT‑4-ը, ավելի լավ է հասկանում պատկերներն ու ավելի շատ լեզուներով է խոսում»,- արհեստական բանականության ոլորտը հեղափոխած ChatGPT-ն այսօր արդեն այս տեքստով է դիմավորում իր միլիոնավոր օգտատերերին։ Չաթբոտը ստեղծած OpenAI տեխնոլոգիական ընկերությունը ժամեր առաջ հայտարարեց ChatGPT-ի վերջին թարմացման՝ GPT-4o-ի գործարկման մասին: Այն GPT-4 լեզվական մոդելի մակարդակի գիտելիքներ ունի, բայց, ինչպես ընկերության գարնանային թարմացումները ներկայացնելիս հայտարարեց OpenAI-ի տնօրեն Միրա Մուրատին, ավելի հզոր է ու ավելի հարմար օգտագործման համար։

Ի դեպ, նոր մոդելը շատ լավ է խոսում ու հասկանում հայերեն։ «Հետքը» խնդրել է ChatGPT-ին մի քանի կետով ներկայացնել գլխավոր թարմացումները։ Ներկայացնում ենք պատասխանը՝ առանց խմբագրման․

  • Արագություն և Հզորություն: GPT-4o-ն ավելի արդյունավետ է և արագ՝ տեքստի, պատկերների և աուդիոյի հետ աշխատանքում:
  • Բազմալեզու Հմտություններ: Աշխատում է ավելի քան 50 լեզուներով, ներառյալ հայերենը, ինչը թույլ է տալիս օգտատերերին աշխատել իրենց նախընտրած լեզվով:
  • Անվճար Հասանելիություն: GPT-4o-ն հասանելի է բոլոր օգտատերերին անվճար, ինչը նախկինում հասանելի էր միայն վճարովի բաժանորդագրություն ունեցողներին:

GPT-4o-ն անվճար կլինի բոլոր օգտատերերի համար, իսկ վճարովի տարբերակն օգտագործողները, Միրա Մուրատիի խոսքով, կշարունակեն ունենալ շուրջ հինգ անգամ ավելի մեծ հնարավորություններ: Ըստ ընկերության հայտարարության՝ անվճար տարբերակն օգտագործողները սահմանափակ քանակով հաղորդագրություններ կկարողանան ուղարկել GPT-4o-ով: Սահմանաչափին հասնելուց հետո ChatGPT-ն ավտոմատ կերպով կանցնի GPT-3.5-ին, որպեսզի օգտատերերը կարողանան շարունակել իրենց զրույցը:

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ անվճար տարբերակով մոդելը հասանելի դարձնելը կարևոր է ընկերության առաքելության համար, քանի որ իրենք ցանկանում են արհեստական բանականության գործիքները «բոլորի ձեռքը տալ»:

Մեկ տարի առաջ ChatGPT-ի մոբայլ հավելվածը առաջին անգամ հասանելի դարձավ iOS օպերացիոն համակարգի համար, հետագայում՝ նաև Android-ի։ Այսօր արդեն չաթբոտն ունի հավելված համակարգչի համար, որը առայժմ հասանելի է միայն macOS-ում: OpenAI-ն ասում է՝ օգտատերերը կարող են ChatGPT-ին հարց տալ՝ օգտագործելով Option + Space ստեղների համադրությունը, ինչպես նաև աշխատել տարբեր հավելվածների ներսում: Ե՛վ անվճար, և՛ վճարովի տերբերակներն օգտագործողները կկարողանան օգտվել հավելվածից, սակայն այն դեռ հասանելի կլինի միայն ChatGPT Plus-ի օգտատերերին: OpenAI-ը պլանավորում է այս տարվա վերջ գործարկել հավելվածի Windows տարբերակը:

Կարդացե՛ք նաև․

Հոդվածում օգտագործվել է ChatGPT-ի GPT-4o մոդելը
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով
Մշակումը՝ Նարե Պետրոսյանի

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15