Սյունյաց թագավորության գյուղերը

08.07.2024 14:24
860

Թագավորության տերիտորիայում եղած գյուղերի թվի վերաբերյալ կան մի շարք իրար հակասող հիշատակություններ. այդ թիվը տատանվում է 1000-1400 միջև։ Վենետիկում գտնվող Օրբելյանի պատմության ձեռագրերից մեկում, ինչպես վկայում է Ալիշանը, գյուղերի թիվը նշված է 200030: Սակայն այդ հավանաբար աղավաղման արդյունք լինելով, չի համապատասխանում Երևանում եղած ձեռագրերից ոչ մեկին:

Օրբելյանի պատմության թե՛ Փարիզի (էջ 78) և թե՛ Թիֆլիսի (էջ 334) հրատարակություններում հիշվում է 1008 գյուղ։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում եղած 9 ձեռագրերից 7-ի մեջ (այդ թվում նաև ամենահին ձեռագրում. 15-րդ դար № 6271) նշված է 140031 գյուղ32, մեկ ձեռագրում՝ 100033, իսկ վերջինում՝ «ՌԸՆ», որը գրիչի տողատակ տված ծանոթության համաձայն պետք է հասկանալ կամ «ՌԸ» (1008), կամ թե «Ռ» (1000)34:

Վարդան վարդապետի պատմության երկու հրատարակություններում էլ գյուղերի քանակը 1400 է35:

Սյունյաց թագավորության սահմանների մասին խոսելիս տեսանք, որ նրա մեջ մտնում էին նախկին Սյունյաց աշխարհի վեց համեմատաբար փոքր գավառները: Հենց միայն այդ տերիտորիային էլ վերաբերում է 1000, 1008, 1400 կամ 2000 գյուղերը: Չնայած նշված թվերի այդպիսի մեծ տարբերությանը, որը թվում է, թե առաջին երաշխիքը պետք է հանդիսանար կասկածելու նրանց իսկության վրա, այնուամենայնիվ մինչ այժմ եղած բոլոր ուսումնասիրողները, որոնք այս կամ այն առիթով, թեկուզ կողմնակիորեն, անդրադարձել են այդ հարցին, ընդունում կամ հավանական են համարում թագավորության տերիտորիայում 1000-1400 գյուղերի գոյությունը36: Միայն մեկը՝ Շահնազարյանը, այդ թիվը ընդունում է մի փոքր վերապահությամբ37:

Սրանք են հիմնականում Սյունյաց թագավորության տերիտորիայում եղած գյուղերի քանակի վերաբերյալ մեզ հասած վկայություններն ու գոյություն ունեցող կարծիքները:

Մինչև օրս ոչ միայն Սյունիքի, այլև ամբողջ Հայաստանի վերաբերյալ չկա այնպիսի ուսումնասիրություն, որտեղ նպատակ լինի դրված պարզելու միջնադարյան Հայաստանի զանազան տիպի բնակավայրերի (բացի մի քանի խոշոր քաղաքների՝ Անի, Դվին, Տիգրանակերտ և այլն) մեծությունն ու բնույթը:

Սյունիքի բնակավայրերի, այդ թվում հատկապես գյուղերի վերաբերյալ մեր ձեռքի տակ եղած տվյալներն առայժմ քիչ են և ոչ այնքան զորավոր՝ այդ հարցը գիտականորեն լուծելու համար:

Բայց անհրաժեշտ ենք համարում իբրև հավելված սույն աշխատությանը կցել Սյունյաց աշխարհի բնակավայրերի ցուցակը, ավելորդ չհամարելով անել նաև հետևյալ ընդհանուր դիտողությունը:

Գյուղերի մեծության վերաբերյալ պատմիչների մոտ որևէ հիշատակություն չկա: Դժվար չէ սակայն ենթադրել, որ նրանք պետք է որ բավականին փոքր լինեին, ըստ որում ամենամեծը հավանաբար բաղկացած էր ոչ ավելի, քան 2-3 տասնյակ ծխից: Զարմանալի ոչինչ չի մնա, եթե նկատի ունենանք Շահխաթունյանի այն վկայությունը, որ անգամ 19-րդ դարում Գեղարքունիքում և Սոտքում անասնապահությամբ զբաղվող բազմաթիվ գյուղեր ունեին ոչ ավելի, քան 2–48 ծուխ38 (նրանցից միայն մեկն է ունեցել 48 ծուխ):

Ծանոթագրություններ

30. Տե՛ս Ղ. Ալիշան, Սիսական, էջ 274:

31. Օրբելյանի պատմության Մոսկվայի հրատարակության մեջ ևս («Պատմութիւն տանն Սիւնեաց», 1861, էջ 245) գյուղերի թիվը 1400 է:

32. Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, ձեռագիր № 1488, էջ 142 բ, 6271, էջ 255 ա, 7503, էջ 150 ա, 2698, էջ 117 բ, 2924, էջ 100 բ, 2869, 150 ա, 6546, էջ 127 ա:

33. Նույն տեղը, ձեռագիր № 5501, էջ 276:

34. Նույն տեղը, ձեռագիր № 2868, էջ 175:

35. Վարդան Բարձրբերդցի, Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 185, «Հաւաքումն պատմութեան...», Վենետիկ, 1862, էջ 141:

36. Ջալալյանց Սարգիս, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858, էջ 301: Ալիշան, Սիսական, էջ 280: Մանանդյան, Հայաստանի պատմությունը թուրք-թաթարական արշավանքների շրջանում, էջ 50, և այլն:

37. Տե՛ս Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 299, ծանոթություն № 7:

38. Տե՛ս Շահխաթունյանց Հովհ. Եպիսկոպոս, ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. Երկրորդ, Էջմիածին, 1842, էջ 255-257:

«Սյունիքի թագավորությունը»,

Թ. Խ. Հակոբյան

Երևան 1966

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10