Իրանի քաղաքականությունը հիմնված է հարևանների հետ բարիդրացիության ընդլայնման վրա, և Ադրբեջանը բացառություն չէ․ Քանանի

14.11.2022 17:23
913

Թեհրանը ողջունում է դիվանագիտական երկխոսությունները։ Սա Իրանի առաջնահերթություններից է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։

Քանանին նաև խոսել է Ադրբեջանի նախագահի և ադրբեջանակ որոշ լրատվամիջոցների հայտարարություններին, որոնք ուղղված են Իրանի դեմ։

«Ինչպես գիտեք, անցած շաբաթ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն, և նրան է ներկայացվել Իրանի խիստ բողոքը։ Մեր քաղաքականությունը հիմնված է հարևանների հետ բարիդրացիության ու համագործակցության ընդլայնման վրա, և Ադրբեջանն այս հարցում բացառություն չէ։

Բայց ոչ ոք իրավունք չունի սխալ ընկալելու Իրանի այս քաղաքականությունը։ Մեր վարքագիծն այսպիսի «աննշան քամիներից» զգացմունքային չի դառնում, ուստի Իրանի լռությունն ու համբերությունը ոչ ոք չպետք է մեկնաբանի որպես երկրի թուլություն։ Հարևանների հետ մեր քաղաքականությունը հիմնված է հարևանության ամրապնդման վրա, ուստի լրատվամիջոցների թիկունքին դիրքորոշումներ ու բողոքներ հայտնելն անօգուտ է»։

https://www.armtimes.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40