Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում. IRNA

22.09.2022 17:19
1194

Սեպտեմբերի 22-ին Թեհրանում Իսլամական Հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ եւ ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) սկսվել Է զորահանդես՝ բանակի, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ռազմածովային եւ ռազմատիեզերական ուժերի մասնակցությամբ:

 Ինչպես նշում Է IRNA գործակալությունը, զորահանդեսը նվիրված Է Սրբազան պաշտպանության շաբաթին, որը նախօրյակին սկսվել Է 1980 թվականին բռնկած իրանա-իրաքյան զինված հակամարտության տարելիցի օրը: Ավանդաբար այդ օրերն Իրանում անցկացվում են երկրի ռազմական ներուժի ցուցադրման միջոցառումներ, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի զորահանդես Թեհրանում եւ ռազմանավերի ստուգատես Բենդեր Աբասում:

Բացի դրանից Բանակի եւ ԻՀՊԶ-ի հրամանատարության ներկայացուցիչները հաշիվ են տալիս պաշտպանական նախագծերի իրականացման, ազգային պաշտպանա-արդյունաբերական համալիրի վերջին նվաճումների մասին: «Սրբազան պաշտպանությունը դրեց իրանցի ժողովրդի նոր կյանքի սկիզբը, որը կոչված Է կերտելու պատմությունը եւ ավանդ ներդնելու ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխության մեջ,- մեջբերում Է անում IRNA-ն զորահանդեսում Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ մայոր Մոհամադ Բաղերիի խոսքից:- Սրբազան պաշտպանությունը բոլորին ապացուցեց, որ արժանի կյանք ապրելու եւ անվտանգություն, հարմարավետություն եւ առաջընթաց վայելելու համար անհրաժեշտ Է լինել ուժեղ եւ հզոր, տալ հակահարված:

Մեր ռազմական հզորությունը նախատեսված Է միայն պաշտպանության համար, եւ այժմ օդը, երկիրը, ծովն ու տիեզերքը վկաներն են Իրանի Իսլամական Հանրապետության հզորության աճի»: «Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, չեն հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն, եւ մենք երկու երկրներին՝ Ադրբեջանին եւ Հայաստանին, խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ միջոցներով եւ երկխոսության ճանապարհով,- նշել Է ԻԻՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը:

- Մենք հակամարտություններ եւ պատերազմներ չենք սանաձազերծում, բայց եւ լռության չենք մատնում, երբ դրանք սկսվում են: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը լինի ազատ  սպառնալիքներից եւ բարեկամությամբ ու համագործակցությամբ լի Արեւմտյան Ասիայում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12