Խնդիրը, ցավոք, մինչև օրս չի լուծվել. Փաշինյանը՝ վճարված 100 միլիոնավոր դոլարների դիմաց ՀՀ-ին զենք չմատակարարելու մասին

12.11.2022 10:26
943

 Հայաստանն աշխատում է սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման հնարավորությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

Լրագրողը հիշեցրեց մամուլում՝ հնդկական զենքի մատակարարումների վերաբերյալ հրապարակումների մասին: Փաշինյանն ասաց.

«Մենք այսօր փորձում ենք, աշխատում ենք սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու ենք առաջ»:

Վարչապետը վստահեցրեց, որ եթե որևէ արդյունքի մասին հայտարարելու անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն լինի, կառավարությունը դա կանի:

Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները Հայաստանին չեն արվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից: Անդրադառնալով հարցին, թե արդյոք լուծվել է այդ խնդիրը՝ Փաշինյանը պատասխանեց. «Մեր քննարկումները շարունակվում են: Ոչ, ցավոք, մինչև օրս չի լուծվել: Բայց քննարկումներն ընթացքի մեջ են»:

Լրագրողի դիտարկմանը, որ մամուլում խոսվում էր Հորդանանի մասին, Փաշինյանը պատասխանեց. «Մամուլը, ինչպես միշտ, շատ ավելի հավաստի տեղեկություններ ունի»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40