Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում. Արայիկ Հարությունյան

16.09.2020 12:20
1186

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի` իրեն ուղղված քննադատությանը՝ կապված Հարությունյանի կառավարման մոտեցումների հետ` ընդգծելով, որ անցած ամիսներին զրո քննարկում է ունեցել Ջուլֆալակյանի հետ:

«Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու գործընթացը դեռ չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ անդրադառնալ այդ հարցին: Գուցե դրան անդրադառնամ հաջորդ օրերին, բայց պետք է արձանագրեմ, որ անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում: Ջուլֆալակյանը կարող էր իր հարցերը բարձրացնել  և հնարավոր է, որ մենք այդ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, իսկ մի մասի դեպքում էլ բացատրեինք, որ որոշ փաստեր չեն համապատասխանում իրականությանը»,- սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում շեշտեց նախարարը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ հարցեր չեն բարձրացվել քաննարկումներում: «Ես խմբակցությունում ունեցել եմ հանդիպում խմբակցության անդամների հետ  և հիմա ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանում արձագանքել: Եթե լիներ նման քննարկում,  լինեին կոնկրետ հարցադրումներ, ես կպատասխանեի: Նույն խմբակցության քննարկումներում առհասարակ եղել են օբյեկտիվ, ընկալելի հարցադրումներ: Այդ ամենն արտահայտվել է մեր գործունեության մեջ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40