Իրանի զինված ուժերը զգոն են և լիովին պատրաստ՝ պաշտպանելու երկիրը. ԱԳՆ խոսնակ

05.01.2026 14:43
467

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը շարունակում են մնալ լիակատար զգոնության մեջ և ուժեղացնում են իրենց պատրաստվածությունը՝ Իսրայելի հնարավոր նոր հարձակման պայմաններում երկրի պաշտպանությունն ապահովելու համար։

Բաղային այս հայտարարությունն արել է երկուշաբթի օրը Թեհրանում անցկացված իր շաբաթական մամուլի ասուլիսի ընթացքում՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները։

«Իրանի դեմ իրականացվող հոգեբանական պատերազմն ու մեդիա քարոզչությունը հակառակ կողմի ռազմավարության մաս են և նոր չեն։ Մեզ համար կարևորն այն է, որ մենք լիարժեք զգոնությամբ հետևում ենք մյուս կողմերի գործողություններին, և մեր զինված ուժերը չեն ցուցաբերի անգամ նվազագույն անփութություն կամ զիջում, երբ խոսքը վերաբերում է Իրանի ինքնիշխանության և ազգային ամբողջականության պաշտպանությանը»,– IRNA-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Արձագանքելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին աջակցելու հայտարարություններին՝ Բաղային նշել է, որ Իրանի ժողովուրդն արդեն տեսել է Իսրայելի «մտահոգությունը» 12-օրյա պատերազմի ընթացքում։

Նրա խոսքով՝ այդ պատերազմը միայն մեկ օրինակ է, և Իրանի ժողովուրդը չի կարող մոռանալ իսրայելական ռեժիմի կողմից իրականացված իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների և միջուկային գիտնականների սպանությունները։

Բաղային ընդգծել է, որ Իսրայելի նպատակն է, ցանկացած առիթ օգտագործելով, Իրանում պառակտում առաջացնել ու թուլացմել ազգային միասնությունը։

Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի կամ որոշ ամերիկացի պաշտոնյաների՝ Իրանի ներքին հարցերին վերաբերող հայտարարությունները միջազգային իրավունքի տեսանկյունից կարելի է դիտարկել որպես բռնության, ահաբեկչության և սպանությունների հրահրում։

pastinfo.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40