Իրանցի կապալառուները շարունակում են ԷՀԳ–ի և Քաջարան-Ագարակ ճանապարհի աշխատանքները

20.01.2026 10:20
463

«Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը և Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցվում են ըստ պլանի։

Իրանցի կապալառուները չեն դադարեցնում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) և Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Աշխատանքները շարունակվում են բնականոն հունով»,– նշեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ Ագարակ-Քաջարան ճանապարհը կառուցում է իրանական «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների կոնսորցիումը: Հուլիսին և դեկտեմբերին ավարտվեցին երկու թունելների փորման աշխատանքները (այդ թունելների շնորհիվ կես ժամով կկրճատվի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը, իսկ Երևանից Գյումրի գնալու ժամանակը կդառնա մինչև շուրջ մեկ ժամ (այժմ՝ 1,5–2 ժամ)): Քաջարան–Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում շինարարությունն ընթացքի մեջ է։ Ճանապարհը կառուցվում է Իրանից մինչև վրացական սահման «Հյուսիս-հարավ» ժամանակակից արագընթաց մայրուղու նախագծի շրջանակում։

Ճանապարհի որոշ հատվածներ կառուցվում են «զրոյից», մյուս տեղամասերում ընդլայնվում է գործող ճանապարհը։ Աշխատանքներն իրականացվում են միջազգային կազմակերպությունների վարկերով։ Մասնավորապես Ագարակ-Քաջարան հատվածը ֆինանսավորվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկով։ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր՝ 400 կՎ լարմամբ, երկու շղթայով գիծը կառուցում է իրանական «Sunir» ընկերությունը: Այս գիծը կդառնա երկու երկրների համար երրորդը՝ բացի գործող 220 կՎ լարմամբ երկու գծերից:

Արդյունքում Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի հոսքերի թողունակությունը ներկայիս 330-ից կաճի մինչև ավելի քան 1000 ՄՎտ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2026 թվականի առաջին կիսամյակում գիծը կարող է միացվել ցանցին, բայց մասամբ՝ ընդհանուր ձգվածության մոտ կեսի չափով (իրանական սահմանից դեպի Սիսիանի տարածաշրջանի «Նորավան» ենթակայան, որը նույնպես դեռ կառուցվում է)։ Դա կբարձրացնի գծերի ընդհանուր թողունակությունը մինչև 500 ՄՎտ։ Աշխատանքները պետք է շարունակվեն մինչև նախագծի ամբողջական ավարտը. էլեկտրահաղորդման երկու շղթաներն էլ պետք է հասնեն մինչև Սևան քաղաքի մոտակայքում գտնվող Դդմաշեն գյուղ, որտեղ կկառուցվի ևս մեկ ենթակայան: Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 108 մլն եվրո է, որի 77%-ը իրանական Արտահանման զարգացման բանկի վարկն է, մնացած 23%-ի ներդրումն իրականացրել է կապալառու «Sunir» ընկերությունը:

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11