Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո տեղում ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

05.04.2025 22:14
638

Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից:

Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»: «Ազատություն»-ը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք դա այդպես է եղել:

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - նշել են Արտգործնախարարությունից։

Նախորդ սեպտեմբերին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել էր՝ Արցախը լուծարելու վերաբերյալ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի քննարկումներին Հայաստանի իշխանությունը չի մասնակցել, իրենց ընդամենը տեղյակ են պահել այդ որոշման մասին։

Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել էր, թե «Բեռլինը միշտ էլ հայտարարել է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է», ապա վերահաստատել էր այդ տեսակետը:

Շտայնմայերն Ադրբեջան էր մեկնել Բեռլինի և Բաքվի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը ծագեց առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ալիևն ընդգծել էր, թե «գնդակը Հայաստանի դաշտում է», և եթե Հայաստանն իսկապես ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա պետք է կատարի Ադրբեջանի երկու նախապայմանները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40