Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք.Մեղրի անցակետում հսկողությունը կուժեղացվի

20.02.2020 16:51
1723

Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ընթացիկ տարվա փետրվարի 19-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 74 280 հաստատված դեպք, որից 2006-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 25 երկրում արձանագրվել է 924 հաստատված դեպք (3 մահվան ելքով): Ըստ ԱՀԿ-ի` ամբողջ աշխարհում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 75 204 դեպք։           

Համաձայն չինական կայքի (20.02.2020թ., ժամը 09:05) կողմից հրապարակված տեղեկատվության` արձանագրվել է 74675 հաստատված դեպք, որից 2121-ը մահվան ելքով: Ծանր վիճակում գտնվում են 11864-ը, առողջացել են` 16192-ը:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվում ինչպես պետական սահմանային անցման կետերում, այնպես էլ կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո, իսկ նրանք, ովքեր ունեն անգամ թեթևակի ջերմություն՝ հոսպիտալացվում են և կազմակերպվում բոլոր հետազոտությունները:

Փետրվարի 20-ի, ժամը 15:00-ի դրությամբ իրականացված հետազոտությունների (այդ թվում՝ լաբորատոր) արդյունքները եղել են բացասական:

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ առողջապահության նախարարությունն անմիջապես կապ է հաստատել ԻԻՀ-ում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել է 5 դեպք (Ղոմ քաղաքում՝ 4 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, և Արակ քաղաքում՝ 1 դեպք):

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար:   

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

  • Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
  • Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12