Քնած վիճակում մահակների բազմաթիվ հարվածներ են հասցրել գլխիս, ապա՝ դանակի 11 հարված մարմնիս. Արման Անտոնյանը վերադարձել է

15.09.2021 10:56
1285

Երեւանի ավագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց՝ ուզում է ուրախությամբ հայտնել, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը վերադարձել է իրենց շարքերը ու արդեն լավ է:

Հիշեցնենք՝ Արման Անտոնյանը երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում այն բանից հետո, երբ անհայտ անձինք ներխուժել էին վերջինիս բնակարան եւ դանակի տասնյակ հարվածներ հասցրել նրան: Անտոնյանի վիճակը տեւական ժամանակ գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Նա մի քանի բառով անդրադարձավ ամիսներ առաջ կատարվածին: «Բարի ողջույններս ներկաներին եւ բոլորին: Ինչ պետք է ասի վերածնված մի մարդ, որը Աստծո օրհնությամբ ծայրահեղ ծանր վիճակից կարողացավ դուրս գալ եւ օր օրի սկսեց ապաքինվել, ապաքինվել օգոստոսի 1-ին՝ գիշերվա ժամը 1-ին, դիմակավոր թուրք բաշիբոզուկների կողմից իմ նկատմամբ իրականացված մահափորձից: Ինձ երկար հետեւելով, ապա գիշերը ներխուժելով իմ տուն, վնասելով ընտանիքիս անդամներին՝ քնած վիճակում մահակների բազմաթիվ հարվածներ են հասցրել գլխիս, ապա դանակի ավելի քան 11 հարված մարմնիս մասերին»,- կատարվածը ներկայացրեց Անտոնյանը:

Ավագանու անդամը նաեւ շեշտեց՝ թուրք բաշիբոզուկների կողմից իրականացված կյանք խլելու գործողությունը հարիր է միայն թշնամի ազգին: «Երեւանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձը, մանավանդ՝ իր մասնագիտական աշխատանքը կատարելու համար, պետության եւ համայնքի շահերը պահելու համար, ուղիղ ոտնձգություն է պետության նկատմամբ: Իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկն այս շենքում»,- ասաց Արման Անտոնյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40