Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ, մեծահամբավ նկարիչ Զաքար Խաչատրյանի 100-ամյակն է

05.02.2024 11:08
1459

ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Ավագի Խաչատրյանը ծնվել է 1924 թ. փետրվարի 5֊ին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա՝ Երևանի երաժշտական ուսումնարանում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։

1956 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը՝ աշակերտելով ռուս անվանի վարպետներ Բորիս Յոգանսոնին և Ալեքսանդր Գերասիմովին։ 1960-1962 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում։ 1968 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, 1981 թվականից՝ ամբիոնի վարիչ, 1984 թվականից՝ դեկան, 1986 թվականից՝ պրոֆեսոր։ ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ էր։

1962 թվականին Սիսիանում Զաքար Խաչատրյանի հիմնադրած մանկական գեղարվեստական դպրոցը կոչվել է նրա անունով։

Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ՝ «Սայաթ-Նովա» (1963), «Կոմիտաս» (1968), «Ա. Զ. Խաչատրյան» (1982), «Հին Մեղրի» (1970 ), «Արագած. ծաղիկներ» (1974), «Հին երևանյան բակ» (1980), «Մանուշակներ և ձնծաղիկներ», «Վարդեր» (երկուսն էլ՝ 1982), նաև «Հին Ռիգա», «Սամարղանդ. Ռեգիստան», «Մեգալիթներ Սյունիքում» (երեքն էլ՝ 1980), գրաֆիկական գործեր, «Սպիտակավոր եկեղեցին» (1961), «Սիսավան եկեղեցին հին Սիսիանում» (1965), «Ղոշուն-դաշ (Զորաքար)» (1967), «Թանահատի վանքը։ Սիսիան» (1968), «Պատկառուկներ» (1968), «Ձմեռ» (1969), «Փողոց հին Երևանում» (1969), «Աշուն։ Ծաղկաձոր» (1978), «Երևանի ծայրամասը» (1980), «Ժնևյան լիճը» (1993), «Սև գետակ։ Գիշեր» (1998), «Արևածագը Սև ծովի վրա» (1984), «Ծովն ու արևը» (1984), «Սև ծով։ Կեսօր» (1986), նատյուրմորտներ՝ «Թրաշուշաններ» (1956), «Վարդակակաչներ» (1961), «Վարդեր» (1981), «Դաշտային ծաղիկներ» (2001) «Աստղածաղիկներ» (2003)։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում։

Գործերից պահվում են Մոսկվայի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում։

Զաքար Խաչատրյանը մահացել է 2017 թ. հունվարի 21֊ին Սանկտ Պետերբուրգում, թաղվել է Երևանի քաղաքային պանթեոնում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40