Իրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran

14.08.2026 16:13
478

Հակառակ հայկական կողմի պնդումների՝ մենք Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ նախնական պայմանավորվածություն չենք ձեռք բերել, հայտարարել է գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները, հաղորդում է Sepah Pasdaran թելեգրամյան ալիքը։

«Այս հարցի շուրջ չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր շփման կետ։ Մենք բաց և հստակ Հայաստանի ուշադրությանն ենք հասցրել մեր կարմիր գծերը։ Հետևաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանն ու մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Ուստի այդ նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը դրվի ամերիկյան զինված ուժերի վրա, Իրանը վերապահում է իրեն պատասխան գործողությունների իրավունքը և համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։

Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահներն ինքնուրույն վերահսկեին իրանա-հայկական սահմանը և դրանով անցնող երթուղիները»,- ալիքը մեջբերում է գեներալ-մայոր Սաֆավիին։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25