Իրանը առանց Լիբանանում hրադադարի չի անցնի բանակցությունների հաջորդ փուլին. Բաղայի

21.06.2026 14:33
357

Իրանը ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների և իրանական միջուկային ծրագրի հարցերով բանակցությունների նոր փուլ չի սկսի, քանի դեռ Լիբանանում հրադադար չի հաստատվել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Շվեյցարիայում այսօրվա հանդիպումը նվիրված է 2026 թվականի հունիսի 18-ի պատերազմի դադարեցման մասին փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման վերահսկողությանը։ Համաձայն հուշագրի 13-րդ հոդվածի՝ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը կախված է 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կատարումից։ Առանց այդ դրույթների կատարման, հատկապես 1-ին հոդվածի (բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, պատերազմի դադարեցում), հնարավոր չէ անցնել վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների փուլին»,- գրել է Բաղային։

Նրա խոսքով՝ Շվեյցարիայում բանակցությունները կենտրոնացած կլինեն հուշագրի բոլոր կետերի կատարման վրա, ներառյալ իրանական նավթի արտահանումը և ակտիվների ապասառեցումը։

Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել էր ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների, ինչպես նաև Կատարից ու Պակիստանից ժամանած միջնորդների ժամանումը բանակցությունների անցկացման վայր՝ շվեյցարական Բյուրգենշտոկ։ Ինչպես նշել է Բաղային, բանակցությունները կտևեն մեկ օր։

tert.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25