Իրանը դիտարկում է Ռուսաստանի հետ Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա փոխանակելու հարցը

24.08.2023 16:34
830

Իրանը դիտարկում է Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման երկու ուղիներ՝ մեկը Ադրբեջանի, մյուսը՝ Հայաստանի և Վրաստանի տարածքներով:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Parstoday-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը։

Երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը հնարավոր է տարածաշրջանային սինխրոն ցանց ստեղծելու պայմանով։ Այս կարգավորումներում բոլոր գեներատորները գտնվում են նույն հաճախականության մեջ:

Մոսկվան և Թեհրանը ամռանը և ձմռանը կավելացնեն էլեկտրաէներգիայի տարանցման ծավալները: Այստեղ կողմերի շահերը համընկնում են, և նրանց կարողությունները լրացնում են միմյանց։ Քանի որ Ռուսաստանը և Իրանը չունեն ցամաքային սահման, անհրաժեշտ է այնպիսի միջնորդ, ինչպիսին Հայաստանն է, Վրաստանը կամ Ադրբեջանը։ Ըստ իրանական կողմի՝ դիտարկվում է երկու տարբերակ՝ Ադրբեջան կամ Վրաստան ու Հայաստան։

Փորձագետների կարծիքով՝ երկրների միջև էներգիայի փոխանակման ոլորտում կայուն համագործակցությունը կարող է հանգեցնել դիվանագիտության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10