Իրանը ձերբակալել է 20 ահաբեկչի, այդ թվում՝ ԻՊ-ի երկու պարագլխի

24.07.2024 19:46
806

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են 20 օտարերկրյա ահաբեչկի, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու պարագլխի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին։

Կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հետախուզության նախարարը հայտարարել է, որ վերջին շաբաթներին նախարարության ուժերը 12 տարբեր գործողությունների ընթացքում ձերբակալել են 20 ահաբեկչի։ Ձերբակալվածների մեծ մասն անօրինական կերպով է հատել սահմանը։

Խաթիբին հավելել է, որ 20 անձանցից 12-ն Իրան էին ներթափանցել ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով, իսկ 2-ն ԻՊ-ի և «Թաքֆիրի»-ի անդամներ են և կապված են այնպիսի երկրների հետ, որոնք նույնիսկ Իրանի հարևանը չեն։

Tasnim-ը հավելում է, որ ապրիլին Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել էին ԻՊ-ի բարձրաստիճան անդամներից մեկին իր երկու հանցակիցների հետ։ Նրանք պլանավորում էին մուսուլմանների համար սրբազանն Էյդ ալ Ֆիթր տոնի ժամանակ ահաբեկչություններ իրականացնել՝ ինքնասպանության միջոցով։ 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1196343

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40