Մեղրիում կայացավ «Պար առանց սահմանների» միջազգային փառատոնի բացման արարողությունն ու գալա համերգը

29.08.2026 00:36
433

Օգոստոսի 28-ին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում հանդիսավորությամբ կայացավ «Պար առանց սահմանների» միջազգային փառատոնի բացման արարողությունն ու գալա համերգը։

Մշակութային բացառիկ միջոցառումը համախմբել էր ազգային պարն ու երաժշտությունը ներկայացնող ստեղծագործական համույթների՝ Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Բելառուսից՝ բեմում մեկտեղելով տարբեր ժողովուրդների մշակութային ինքնատիպությունն ու ազգային գունագեղությունը։

Միջոցառման մեկնարկին ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։ Ներկաներին ողջունեցին նաև ԱՊՀ մասնակից պետությունների Միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Կամոլ Ռախանովը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը և Մեղրիի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Անի Ղազարյանը։

«Պար առանց սահմանների» միջազգային փառատոնը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մեղրիի մարզամշակութային կենտրոնի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40