Իրանը հակամիջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ն արգելափակի իրանական նավթի արտահանումը

24.07.2018 14:04
1269

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը համահավասար հակամիջոցներով կպատասխանի այն դեպքում, եթե ԱՄՆ-ը փորձի արգելափակել Իրանից նավթի արտահանումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 24-ին այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին:

«Եթե Ամերիկան ցանկանա լուրջ քայլ անել այդ ուղղությամբ, դա, Իրանից, անտարակույս, կհանդիպի հակազդման եւ համահավասար պատասխան միջոցների»,- Գասեմիի խոսքից մեջբերում Է անում Reuters գործակալությունը: Ավելի վաղ «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը (Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանումը) սպառնացել Է փակել Որմզդի նեղուցը՝ նավթն այլ երկրներ փոխադրելու համար, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունն Իրանի նկատմամբ: Ի պատասխան Պենտագոնը հայտարարել Է, թե պատրաստ Է ապահովելու նավարկության ազատությունն այդ տարածաշրջանում: Մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Գործողությունների համատեղ համապարփակ պլանից՝ այն գործարքից Վաշինգտոնի դուրս գալու մասին, որը սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:

Հուլիսի սկզբին Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Բրայան Հուքը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է «մինչեւ զրո» կրճատել Իրանի նավթային եկամուտներն Էներգետիկական պատժամիջոցներով, որոնք, նրա խոսքով՝ կվերսկսվեն նոյեմբերի 4-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21