Իրանը հարգում է իր հարևանների իրավունքները, բայց չի հանդուրժի սադրանքները

17.01.2024 12:46
792

Մենք վճռականորեն կպատասխանենք Իրանի ժողովրդի իրավունքները ոտնահարող ցանկացած քայլի։ 
Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Մոհամմեդ Ռեզա Աշտիանին, փոխանցում է Tasnim-ը։

Նա նշել է, որ Իրանը կպատասխանի ինչպես Արևմուտքից, այնպես էլ Արևելքից եկող սպառնալիքներին։
«Այս արձագանքը լինելու է կոշտ և վճռական։ Իրանը հարգում է բոլոր երկրների, հատկապես իր հարեւանների իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը, բայց մենք անպայման գործ կունենանք նրանց հետ, ովքեր սադրանքներ կգործեն մեր սահմաններին։ 

Ռուսաստանը խոստացել է հարգել Իրանի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ, նա հաստատել է դա։ 

Որոշվել է՝ ԱԳՆ-ն փոխըմբռնման հուշագրում պետք է հաշվի առնի, որ ստորագրելու են, որ Ռուսաստանը լիովին հարգելու է մեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը»,- ասել է Իրանի նախարարը։

hraparak.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22