Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները վերսկսել են բողոքի ակցիաները

11.01.2019 14:18
1196

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Բողոքի ակցիայի մասնակիցները բոլորին կոչ են անում հունվարի 11-ին, ժամը 16:00-ին հավաքվել Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ կայանալու է Մանվել Գրիգորյանի գործի քննությունը:

Բողոքի գործողությունները մինչև ժամը 15:00-ն տեղի կունենան Էջմիածնում, իսկ 16:00-ին՝ կշարունակվեն Երևանում: «Բոլորով կլինենք դատարանի մոտ և կպահանջենք Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի անհապաղ փոփոխությունը, նրա կալանավորումը և դրանից բխող մյուս գործողությունների իրականացումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր  Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. նա ազատ էր արձակվել  25 միլիոն դրամի գրավի դիմաց: Դրան հաջորդել էին էջմիածինցիների բողոքի գործողությունները՝ ուղղված Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: Դատախազությունը հայտարարել էր Մանվել Գրիգորյանին  գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու մասին:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40