Անհայր է մեծացել, անապահով ընտանիքում․ մանրամասներ զոհված զինծառայողի մասին

17.03.2022 14:30
2694

Մարտական հենակետում նախօրեին՝ մարտի 16-ին, ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված Ալբերտ Սիրոյանը 2020թ.–ի դեկտեմբերին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Սյունիքի մարզում։ Նա Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։

Վարդաշենի նախկին համայնքապետ Գևորգ Բարխոյանն ասաց, որ Ալբերտ Սիրոյանը անհայր է մեծացել․«Ավելի վաղ տարիքում մահացել էր հայրը, իրենից մեծ քույր ունի, տան միակ որդին էր ինքը, սոցիալական անապահով պայմաններում են ապրում»։

«Ալբերտը շատ հարգված ու հասարակ ընտանիքից էր։ Համայնքում շատ էին սիրում իրեն, շատ հանգիստ տղա էր։ Սիրողական մակարդակով ֆուտբոլով էր զբաղվում։ Իր նպատակն իր ընտանիքին օգնելն էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին համայնքապետարանից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լեւոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝  նախնական տվյալներով, Ալբերտ Սիրոյանը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։

Կատարվում է նախաքննություն:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34