Իրանը հաստատել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս չգալու մտադրությունը

10.09.2025 15:46
482

ԱԷՄԳ-ն ողջունել է այն փաստը, որ Թեհրանը մտադիր չէ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) և հայտնում է Իրանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու պատրաստակամության մասին, հայտարարել է ԱԷՄԳ -ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Միևնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ Իրանը մտահոգություններ է հայտնել մի շարք հարցերի վերաբերյալ, և ԱԷՄԳ-ի պարտականությունն է «լսել մտահոգություններն ու գտնել դրանք լուծելու ուղիներն ու միջոցները»։

Նախօրեին Կահիրեում Գրոսին հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հաղորդվում է, որ ԱԷՄԳ-ն և իրանական կողմը համաձայնության են եկել Իրանում միջազգային կազմակերպության փորձագետների գործունեությունը վերսկսելու պայմանների շուրջ:

Հունիսի 22-ին Իրանի երեք միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ հարվածներից հետո, հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որով դադարեցվում է Թեհրանի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ: Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է արգելել ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքն Իրան, «քանի դեռ չի երաշխավորվել միջուկային ոլորտում ազգային անվտանգությունը»: Բացի այդ, Թեհրանում կոչեր են հնչել դուրս գալ միջուկային անվտանգության միջազգային պայմանագրից, որին Իրանը միացել է 1968 թվականին:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21