Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի Իրան-Հայաստան սահմանին. ՀՀ-ում Իրանի դեսպանություն

15.09.2022 18:38
1490

Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակորեն և տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության՝ «Լուրերին»  տված մեկնաբանության մեջ:

«Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին:

ԻԻՀ նախագահի և ՀՀ մեծարգո վարչապետի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում մեր այս սկզբունքային դիրքորոշումը կրկնվել է:

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած ընդհարումների նոր փուլի կապակցությամբ և խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորմանը աջակցելու ուղղությամբ պատրաստակամություն հայտնելու հետ մեկտեղ հստակորեն ընդգծել է, որ Իրանի համար կարևոր է երկու հարևան երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և այն, որ Իրան-Հայաստան սահմանը պատմական հաղորդակցության ուղի է, և պետք է մնա առանց փոփոխության»,- ասված է դեսպանության մեկնաբանությունում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40