Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Զվարթնոց տաճարի տարածքում

17.05.2019 17:42
1136

Զվարթնոց տաճարի տարածքում մայիսի 19-ին կանցկացվի Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը; Նրա խոսքով՝ փառատոնն ունի լուրջ քարոզչական նշանակություն և նպատակ է հետապնդում երկիրը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար:

«Ազգային խոհանոցը մեր մշակութային ժառանգությունն է, և մենք շատ ու շատ ներկայանալի խոհանոց ունենք»,-ասաց նա: Մամուլյանը նշեց, որ այս տարի փառատոնին կներկայացվի 35 տաղավար: «Մեզ համար կարևոր է, որ շատ զբոսաշրջիկներ գալիս են մեր երկիր մասնակցելու Տոլմայի փառատոնին»,-ընդգծեց նա:

Բուրյաթիայի խոհարարների ասոցիացիայի նախագահ Երվանդ Կալաչյանի խոսքով՝ նման փառատոն հունիսի 11-ին կանցկացվի նաև Բուրյաթիայում: «Տեսնելով, թե ինչպես է փառատոնը կազմակերպվում Հայաստանում, ես խոսեցի Սեդրակ Մամուլյանի հետ, մեզ մոտ այս փառատոնը ևս անցկացնելու համար: Մեր նպատակն է միավորել տարբեր ազգերի՝ մշակույթի, խոհանոցի միջոցով»,-նշեց նա՝ մաղթելով բոլորին հաջողություն:

Տոլմայի փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ և այլ հանրային սննդի կետեր: Փառատոնը կուղղորդվի ազգային երգ ու պարով: Այս տարի ավանդական մասնակիցների հետ մեկտեղ փառատոնին կմասնակցեն Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցիչները: Տոլմա եփելու վարպետությունը կցուցադրեն նաև զինվորական խոհարարները Տոլմայի փառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության» կողմից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40