Իրանը հայտնել է Իսրայելին հրթիռային հարվածներով 100 մլն դոլարի վնաս հասցնելու մասին. ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ կանցկացնի

14.04.2024 12:22
846

 Լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելը մոտ 100 միլիոն դոլարի վնաս է կրել միայն ապրիլի 14-ի գիշերը իրանական անօդաչու թռչող սարքերի հրթիռային հարվածների առաջին ժամերին, հայտնում է IRNA-ն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ աղբյուրի՝ լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը հայտնում է, որ, կիրակի օրը հիմնականում հարվածներ են հասցվել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերին, որոնք փորձել են որսալ Իրանից արձակված անօդաչու սարքերն ու հրթիռները: Իսրայելի 14-րդ ալիքը հաղորդել է, որ մի քանի հրթիռներ են հարվածել Արադ քաղաքին, որը գտնվում է Իսրայելի հարավում գտնվող Բեերշաբայից 45 կմ հեռավորության վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է:

Մի քանի հրթիռներ են հարվածել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Ում ալ Ֆահմ քաղաքին, որից հետո փրկարարներն ու բժիշկները շտապել են դեպքի վայր։ Եվս մի քանի հրթիռ ընկել է Նեգև անապատում Իսրայելի տարածքների հարավում:

Իրանի էլիտար զինված ուժերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտարարել է, որ ապրիլի 14-ի վաղ առավոտյան տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ: Այս հարձակումներն իրականացվել են ի պատասխան Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում՝ այս ամսվա սկզբին Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի, որի հետևանքով սպանվել են ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան հրամանատարներ:

Ինչպես հայտնում են Vesty.co.il-ը, The New York Times-ը, վկայակոչելով Երուսաղեմի և Վաշինգտոնի իրազեկ աղբյուրները, Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 36 թեւավոր հրթիռ և 110 բալիստիկ հրթիռ։ Ըստ աղբյուրների՝ հարձակումների մեծ մասն իրականացվել է Իրանից, մնացածը՝ Իրաքից և Եմենից։ Հարվածներ են եղել նաև Սիրիայից և Լիբանանից։

Իրանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ տեղեկացնելով, որ իր հարձակումն Իսրայելի վրա լեգիտիմ և արդարացված ինքնապաշտպանական գործողություն է «սիոնիստական ագրեսիայի» դեմ։ Նամակում նաև քննադատվում է Անվտանգության խորհուրդը՝ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի մահաբեր օդային հարձակումը չդատապարտելու համար:

NBC News-ը, վկայակոչելով երեք աղբյուրներ, հայտնում է, որ նախագահ Ջո Բայդենը Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում անհանգստություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել ավելի լայն հակամարտության մեջ։ ԱՄՆ նախագահը հասկացնել է տվել, որ իր երկիրը շահագրգռված չէ նման սցենարով և չի ձգտում ուղիղ պատերազմի Իրանի հետ։ Սպիտակ տունն արդեն հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է բացասաբար ազդել պատանդների ազատ արձակման բանակցությունների վրա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա. «Սա լուրջ էսկալացիա է, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մեծ ռազմական բախումների Մերձավոր Արևելքի բազմաթիվ ճակատներում: Ես դա կրկին ու կրկին շեշտում եմ, քանի որ ոչ տարածաշրջանը, ոչ մոլորակն ամբողջությամբ չեն կարող իրենց թույլ տալ նոր պատերազմ»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանի խնդրանքով ապրիլի 14-ին հրատապ նիստ կանցկացնի։ Նա պահանջում է, որ Իրանը դատապարտվի, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարվի ահաբեկչական կազմակերպություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40