Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը եւ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ. ԻԻՀ ԱԳՆ

18.02.2023 16:12
3241

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը եւ կառուցողական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է News.am-ը:

Քանանին հանդես է եկել այս հայտարարությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարության, որոնք Իրանն անվանել են «տարածաշրջանում խաղաղության սպառնալիք»։
Քանանին Իրանի հասցեին նմանօրինակ հայտարարությունները «հաճախ կրկնվող» եւ «հոգնեցուցիչ» է անվանել:
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները համապատասխանում են տարածաշրջանի երկրների միջեւ պառակտում սերմանելու ամերիկյան ռեժիմի դարավոր ռազմավարությանը:
Անդրադառնալով Իրանի միջուկային գործունեության դեմ ուղղված մեղադրանքներին՝ Քանանին ընդգծել է, որ երկիրը կշարունակի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իր ծրագիրը եւ կառուցողական ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ «չնայած առկա քաղաքական ճնշումներին եւ քարոզչական զրպարտչական արշավներին»։
Քանանին նշել է, որ Իրանը հավատում է տարածաշրջանային դիվանագիտությանը եւ ձգտում է տարածաշրջանային ճգնաժամները լուծել քաղաքական լուծումների միջոցով:
Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունները պայմանավորվել էին ընդլայնել պաշտպանական համագործակցությունը։

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22