Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. դեսպան Սոբհանի

06.02.2025 17:56
580

ԻԻՀ-ն Հայաստանին և ժողովրդին համարում է իր բարեկամը: Իրանը վերջին տասնամյակների ընթացքում մշտապես աջակցել է Հայաստանի աճին և հզորացմանը, երկու երկրների հարաբերությունները աստիճանաբար հասել են հասունության և խորության անհրաժեշտ մակարդակի այնպես, որ այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում, իսկ փոխհարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«ԻԻՀ-ն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը: ԻԻՀ-ն կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար, և վճռականորեն աջակցում է երկրների՝ հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածների տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկածներ նետել մեր միջև»,- ասաց նա:

Անցած տարվա ընթացքում, ըստ Իրանի դեսպանի, հիանալի արդյունքներ են արձանագրվել երկու երկրների միջև, մեկնարկել է Հայաստան-Քաջարան ճանապարհի շինարարությունը, երրորդ էլեկտրահաղորդման գծի աշխատանքներն ավարտական փուլում են, դիվանագիտական փոխայցերը, փոխըմբռնումն ու փոխադարձ ընկալումը թույլ չեն տվել, որ «հարաբերությունների թշնամին կասկածներ, թյուրըմբռնումներ ստեղծի»:

«Մենք շարունակում ենք առաջնորդվել այդ ճիշտ ճանապարհով: Երկու երկրների հարաբերությունների ապագան շատ պարզ է և ոչ ոք չի կարող դա շեղել»,- ասաց նա և հայերենով հավելեց. «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»:

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30